Skype-ի Android-հավելվածը սովորել է պլանավորել ավտոմատ զանգեր

Skype-ը թողարկել է իր թարմացված Android-տարբերակը, որի գլխավոր նորույթներից մեկն այն է, որ հնարավոր է զանգ պլանավորել հետագայի համար: Անհրաժեշտ է միայն ընտրել կոնտակտը և համապատասխան կետը մենյուի մեջ:

 

Եվս մեկ նորույթ. այժմ հնարավորություն կա բացելու ֆայլերը Microsoft Office-ով: Եթե խոսակցության կամ չաթի ընթացքում ձեզ ուղարկում են Word, Excel կամ PowerPoint փաստաթուղթ, բավական է դիպչել հավելվածի հասցեին, և ֆայլը կբացվի Office-ի համապատասխան հավելվածում:

Skype-ի թարմացումը Android-ի համար անվճար հասանելի է Google Play-ում:

Աղբյուրը՝ skype