Apple-ը խելացի պատյան լիցքավորիչ կթողարկի iPhone XS-ի համար

Smart Battery Case-ը թողարկվել էր 2015 թվականին  iPhone 6 և iPhone 7 մոդելների համար։ Պատյանը սիրվել էր սպառողների կողմից և դրա երկրպագուներն անհամբեր սպասում էին, թե արդյոք խնձորային բրենդը կթողարկի նման աքսեսուար iPhone-ի նոր մոդելների համար։

Խնձորային բրենդը պատրաստվում է արդարացնել երկրպագուների սպասելիքները։ Հավանական է, որ նոր սերնդի պատյանները կտարբերվեն նախորդից և չեն ունենա այսպես ասած՝ ելուստային մասեր։ Ամենայն հավանականությամբ Apple-ը նորույթները կստեղծի միայն  iPhone XS և  iPhone X մոդելների համար։

Թե երբ Apple-ը կներկայացնի պատյանը, հայտնի չէ։ Բայց այն, որ ընկերությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է  լուրը, վկայում է մի բանի մասին՝ աքսեսուարին կարելի է սպասել շուտով։