Apple-ը թողարկել է iPhone-ի պատյան` ներկառուցված մարտկոցով

Apple ընկերությունը թողարկել է  iPhone-ի համար նախատեսված Smart Battery Case պատյանը, որն ունի ներկառուցված մարտկոց: Նորույթն արդեն հասանելի է ընկերության պաշտոնական առցանց խանութում` 99 դոլարով:

Նկարագրության մեջ ասվում է, որ պատյանը էլաստիկ է ու հարմար է օգտագործման համար: Աքսեսուարը նախատեսված է միայն iPhone 6 և 6S մոդելների համար ու առաջարկվում է երկու գույնով` սպիտակ ու մուգ մոխրագույն:

Ներկառուցված մարտկոցի տարողությունը չի նշվում, սակայն Apple-ից տեղեկացնում են, որ այն բավարարում է LTE ցանցերում 18 ժամ աշխատելու, 25 ժամ հեռախոսով խոսելու կամ 20 ժամ ֆիլմեր դիտելու համար:

Smart Battery Case-ն ու հեռախոսի մարտկոցը լիցքավորվում են միաժամանակ: