Չինստանում խելացի համազգեստի միջոցով կկարողանան պարզել՝ որտեղ են գտնվում դպրոցականները

Չինաստանի դպրոցներում աշակերտների գտնվելու վայրին սկսել են հետևել հատուկ չիպերով համալրված «սմարթ» համազգեստների միջոցով, ինչն արվում է աշակերտների բացակայությունները նվազեցնելու նպատակով:

Ինչպես նշում է The Verge-ը, հատկանշական է այն փաստը, որ համազգեստն ունի նաև դիմաճանաչողական գործառույթ, ինչը նշանակում է, որ դպրոց հաճախել չցանկացող աշակերտը չի կարող ընկերոջը խնդրել հագնել իր համազգեստն ու իր փոխարեն դպրոց գնալ:

Եթե աշակերտը փորձի դասից փախչել, ապա չիպն անմիջապես ահազանգ է կուղարկի համապատասխան վայր: Բացի այդ, չիպը ֆիքսում է, եթե աշակերտը դասի ժամանակ քնում է: «Սմարթ» համազգեստները դիմանում են Ցելսիուսի սանդղակով մինչև 150 աստիճան տաքության ու նախատեսված են 500 անգամ լվացվելու համար:

Առայժմ համազգեստները օգտագործվում է միայն տասը դպրոցում: