«Խելացի» ակնոցը չինացի ոստիկաններին օգնում է հայտնաբերել հանցագործներին

«Խելացի» ակնոցը չինացի ոստիկաններին օգնում է հայտնաբերել հանցագործներին։ Չինաստանի ոստիկանությունն արդեն 30-ից ավելի հանցագործների է ձերբակալել ակնոցի շնորհիվ։ Հանցագործների որոնման նոր համակարգը բաղկացած է հատուկ ակնոցից և պլանշետից, որը պարունակում է տվյալների բազա:  Համակարգում մուտքագրված են կասկածյալների և հանցագործների լուսանկաներն ու տվյալները։

Ակնոցը պլանշետին պատկերներ է փոխանցում, որոնք հետագայում մշակվում են արհեստական ինտելեկտի հատուկ ալգորիթմով: Ակնոցն աշխատում է դեմքերի նույնականացման տեխնոլոգիայով:

«Խելացի» ակնոցն իր տեսքով շատ նման է Google Glass-ին, որը թողարկվել է դեռրս 2014–ին, սակայն այն մեծ տարածում չգտավ բարձր գնի պատճառով։ 15000 դոլար արժողությամբ Google-ի ակնոցը գուցե մեծ հաջողություն չունեցավ, բայց խելացի ակնոցները մոտ ապագայում կարող են թրենդային դառնալ ու գուցե դառնան կիրառելի լայն հասարակության համար։ Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում Microsoft–ը, Sony–ն աշխատում են նոր խելացի ակնոցների վրա։ Սա նշանակում է` շուկայում նոր առաջարկներ են սպասվում։