Oppo-ն իր առաջին սմարթ ժամացույցն է ստեղծում

Oppo-ի տնօրեն Շեյն Իյրենը բացահայտել է ընկերության որոշ անելիքներ։ Նա պատմել է, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել սեփական խելացի ժամացույցը։ Բացի այդ ընկերության ինժեներներն աշխատում են ձայնը խլացնող ականջակալների ստեղծման ուղղությամբ։ Ականջակալները հանարվոր է կրել վզի հատվածում։

Ինչ վերաբերում է խելացի ժամացույցին, ընկերությունը պատրաստվում է դրանք ստեղծել քառակուսի էկրանով, որ ավելի շատ տարածք ունենա էկրանի հատվածում։ Ըստ տնօրենի, ժամացույցը կներկայացվի 2020 թվականին։