Samsung-ը ներկայացրել է Smart Windshield սարքն՝ ինֆորմացիայից կախվածություն ունեցող մոտոցիկլիստների համար

Samsung-ը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ ներկայացնում է վիդեո համակարգիչ՝ նախատեսված մոտոցիկլի համար, որը, միանալով սմարթֆոնին, էկրանի վրա ցուցադրում է տարատեսակ տեղեկատվություն: Smart Windshield սարքն արտադրվել է Samsung և Yamaha ընկերությունների համատեղ ջանքերով և դեռևս համարվում է նախատիպ:

Այն թույլ է տալիս մոտոցիկլիստին ստանալ ծանուցումներ զանգերի, հաղորդագրությունների մասին, կարգավորել նավիգատորի տվյալները և ավտոմատ հաղորդագրություններ գրել այն մասին, որ բաժանորդն այժմ ղեկին է և չի կարող պատասխանել: Տվյալների ստացումը տեղի է ունենում սմարթֆոնի միջոցով, էկրանն ընդամենը փոխանցում է ինֆորմացիան:

Նման սարքի թողարկման պլանների մասին դեռևս ոչինչ չի ասվում: Այն դեպքում, եթե նույնիսկ նման հարմարանք հայտնվի սերիական մոտոցիկլների վրա, այն նախատեսված կլինի որոշակի մոդելի համար, բայց հանդես չի գա որպես առանձին սարք:

Իհարկե, նման սարքը թույլ է տալիս մոտոցիկլիստին բաց չթողնել կարևոր զանգերը կամ կանգ առնել և պատասխանել հաղորդագրություններին: Սակայն այն շեղող հանգամանք է, ինչը փոխադրամիջոցի համար համարվում է հույժ կարևոր խնդիր:

Աղբյուրը՝ Leo Burnett Italia