SMARTOLOGY-ն կազմակերպում է «SMART Digital» դասընթացներ

SMARTOLOGY Digital Marketing Academy-ն սկսում է դասընթացներ, որոնց մասնակցելու համար կարող են դիմել ուսանողները, ոլորտում աշխատող մասնագետները և մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Դասավանդվող թեմաները հետևյալն են.
  1. Digital Marketing-ի ներածություն
  2. Դիսփլեյ կամ բաներային գովազդ
  3. Դիսփլեյ կամ բաներային գովազդը Հայաստանում
  4. Սոցիալ Մեդիա Մարքեթինգ
  5. Վեբ վերլուծություն
  6. Ենթատեքստային գովազդ
  7. Որոնողական օպտիմիզացիա/SEO
  8. Ցանցային անվտանգություն
  9. Համակցված Digital արշավներ

Դասընթացն առանձնահատուկ է նրանով, որ թույլ կտա գիտելիքները փորձել պրակտիկայում, ներգրավվել գործընկեր Digital Marketing ընկերությունների (NUR Digital, IP Marketing և այլն) իրական նախագծերում:

Դասընթացավարներն են հայկական Digital Marketing-ի ոլորտում առաջատար պրակտիկ մասնագետներ, ովքեր ունեն 5 և ավել տարվա պրակտիկ աշխատանքային փորձ և հաջողությամբ իրականացված նախագծեր։ Իրենց հմտություններով կկիսվեն IP Marketing ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանը, IP Marketing ընկերության տնօրեն Մարիամ Արշակյանը, NUR Digital ընկերության տնօրեն Արտակ Հարությունյանը և այլք:

Ավարտողները հանձնելու են քննություն և հավաստագիրը ստանալու են բացառապես դրական ցուցանիշների դեպքում։ Ըստ մատուցվող նյութերի ծավալի և դրված խնդիրների իրականացման` դասընթացները բաժանվում են երկու փուլի՝ Basic և Advanced: Ուսանողներին ու հայրենադարձներին (վերջին 2 տարվա ընթացքում) կտրամադրվի 30% զեղչ։ Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր ուսանող մշակելու և ներկայացնելու է իրական կամ մտացածին բիզնեսն առաջխաղացնելու պլան-պրեզենտացիա:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: