Հայտնի են 2019-ի լավագույն սմարթֆոնները

Փորձագետները հրապարակել են 2019-ի լավագույն սմարթֆոնների ցանկը։ Խոսքը 2019-ի սկզբում թողարկված նորությունների մասին է։ Նոր վարկանիշային աղյուսակում որոշիչ դեր է ունեցել սարքի տեսախցիկն ու դրա որակները։

Լավագույնների մեջ հայտնվել է Huawei P30-ն և P30 Pro-ն։  Ըստ փորձագետների երկու սարքն էլ աշխատում են արագ, ունեն դեմքի արագ ճանաչման համակարգ, բարեհաջող են անցել կայունության թեստը։

Առաջին երեք հորիզոնականները բաժին են հասել  Samsung: Galaxy S10+, S10  և Note 9 մոդելներին։  Apple-ի գաջեթները զբաղեցնում են 4-րդ և 8-րդ հորիզոնականները։ Խոսքը iPhone Xs Max և iPhone Xs մոդելների մասին է։

Մյուս հորիզոնականները բաժին են հասել Samsung-ի  S10e (6-րդ), S9+ (9-րդ) և S9 (10-րդ) մոդելներին։