Smasung-ը շուտով գերդիմացկուն խելացի ժամացույց կթողարկի

Հանրահայտ XDA Developers պարբերականի խմբագիր Մաքս Վայնբախն Twitter-ի իր էջում հրապարակել է Samsung Galaxy Watch 3 նոր խելացի ժամացույցների առաջին լուսանկարները:

Նրանք դասական դիզայնով են և նման են օրիգինալ Galaxy Watch-ին: Լուսանկարներում խելացի ժամացույցի երկու մոդել կա, որոնք արտաքինից տարբերվում են կտրվածքներով: ԵՆթադրվում է, որ դրանք կտարբերվեն նաև իրենց չափերով:

Երեկ հայտնի դարձավ, որ Samsung Galaxy Watch 3 սմարթֆոնները կհամալրվեն 1,2 և 1,4 դյում էկրաններով: Կաղապարը կլինի չժանգոտվող պողպատից:

Ժամացույցները կհամալրվեն 1 ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ֆլեշ հիշողություններով և կաշխատեն Tizen 5.5 օպերացիոն համակարգով: Ժամացույցները կլինեն ջրակայուն և հարվածադիմացկուն: Դրանք համապատասխանելու են ամերիկյան ռազմական MIL-STD-810G ստանդարտին:

Նաև ակնկալվում է GPS և LTE մոդուլների առկայություն: