Snapchat-ը մի քանի նորություն է թողարկել, այդ թվում՝ երկար սպասված տեսազանգերի ծառայությունը: Տեսազանգ կարելի է կատարել նաև խմբերում՝ միանգամից 16 օգտատիրոջ հետ: Բավական է միայն խմբում սեղմել գործառույթի պիկտոգրաման և խմբի անդամները հրավեր կստանան մասնակցելու ձեր տեսազանգին: Այս գործառույթը բոլոր օգտատերերին հասանելի կդառնա մինչև շաբաթվա վերջ:
Նորույթներն այսքանով չեն ավարտվել՝ հավելվածում այժմ գործում է նաև Mentions-ը, որը թույլ է տալիս ուրիշ օգտատերերի նշել գրառումներում կամ խմբում: Դրա համար բավական է միայն օգտատիրոջ անվան առջև դնել @ նշանը: