Snapchat–ում հայտնվել է պարտադիր գովազդ, որը շրջանցել չի լինում

Snapchat–ում հայտնվել է 6 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակներ, որոնք շրջանցել չի լինում։ Առաջ ընկերությունը դեմ էր գովազդի այս տեսակին։ 

Առաջին գովադները  Samsung Galaxy S9–ի և    Snapple ըմպելիքի մասին են։ Գովադը ցուցադրվում է միայն «Шоу» բաժնում, որի աշխատանքի համար պատասխանատու են  Snapchat–ի գործընկերները։  Դեռ հայտնի չէ` պատրաստվում է արդյոք ընկերությունը նման գովազդներ ցուցադրել ծառայության մյուս բաժիններում, թե` ոչ։

Նոր ֆորմատի շնորհիվ Snapchat–ը մեծ քանակությամբ բրենդային ընկերությունների կներգրավի իր գործունեության մեջ։ Բայց խնդիր է այն, որ գովազդային հոլովակի մեջ ընկերությունը չի կարող ավելացնել հղումներ կամ հոլովակը 6 վայրկյանից ավելի երկար նկարահանել։

Snapchat–ում  առաջին անգամ գովազդ հայտնվել էր  2014–ին։ Այն ժամանակ ընկերությունը դեմ էր, որպեսզի այն կրի «պարտադիր դիտելու» բնույթ։