VKontakte-ն վերաթողարկել է իր Snapster-ը

VKontakte սոցիալական ցանցի թիմը թողարկել է Snapster ֆոտո հավելվածի նոր տարբերակը: Հիշեցնենք, որ Snapster-ի սկզբնական տարբերակը ներկայացվել էր 2015թ.-ի ամռանը և դիտարկվում էր որպես Instagram-ի մրցակից: Այժմ Snapster-ը հրաժարվում է Instagram-ի գաղափարից, արտադրողների խոսքերով՝ հավելվածի ձևաչափն ամբողջովին վերափոխվել է:

Որպես գլխավոր նորույթ հանդես են գալիս «սենյակները»՝ նախատեսված լուսանկարներ փոխանակելու համար: Դրանք կարող են օգնել կիսվել ինչպես անձնական, այնպես էլ գաղտնի կամ հանրային լուսանկարներով:

Սեփական սենյակներ կարելի է հրավիրել նաև այլ հեղինակների, ինչպես նաև անդամագրվել այլ օգտատերերի սենյակներին: Snapster 2.0-ի այլ հնարավորություններից են նկարների մշակումը ֆիլտրերի օգնությամբ, ինչպես նաև ֆոտոխմբագրումը:

Snapster 2.0-ը iOS և Android հարթակների համար կարելի է անվճար ներբեռնել App Store-ից և Google Play-ից:

Աղբյուրը՝ ВКонтакте