Գիտնականներ. սոցցանցերը կախվածություն են առաջացնում

Քվինսլենդի համալսարանի գիտնականները հոգեբանների հետ  ուսումնասիրություն են անցկացրել, որի ժամանակ սոցիալական ցանցերի օգտագործման ընթացքում հետևել են մարդու վարքին և սթրեսի աստիճանին:

Կամավորների մասնակցությամբ փոձերը ցույց են տվել, որ առնվազն 5 օրով Facebook-ից հրաժարվելը նվազեցնում է կորտիզոլի ՝  սթրեսի հորմոնի առաջացումը:

Մասնակիցների խոսքով, այս փորձը ցույց է տվել` որքան ուժեղ կարող են սոցցանցերը ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա:

Հետազոտողները խորհուրդ են տալիս  սոցցանցերից օգտվել մեծ ընդմիջումներով:  Սոցցանցերի չարաշահումը կարող է նաև կախվածություն առաջացնել: