Song Maker.նորույթ Google–ից

Chrome Music Lab-ի գործիքների ցանկին ավելացել է ևս մեկը՝ Song Maker–ը, որը հնարավորություն է տալիս  ձայնագրել երաժշտություն, գործիքավորել այն և ավելացնել վոկալային մաս։ Նոր գործիքի ինտերֆեյսը վանդակավոր է, որտեղ համապատասխան գույներով նոտաներ են  տեղադրված։

Հորիզոնական ուղղությունը ցույց է տալիս նոտայի երկարությունը, իսկ ուղղահայացը՝ ձայնի ուժգնությունը։  Հասանելի են ստեղնաշարային, լարային, փողային, ինչպես նաև` հարվածային  գործիքներ։
Ծառայությունն ունի ձայնի որակը մաքրելու և տեմպը փոփոխելու հնարավորություն։ Հարակից ձայներ ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևի աջ մասում գտնվող  բարձրախոսի կոճակը։ Ֆայլը ստեղծելուց հետո  հնարավոր է պահպանել և ուղարկել ընկերներին կամ  ներկառուցված գաղտնագրի միջոցով այն տեղադրել կայքերում։
Song Maker–ը հեշտությամբ կարելի է կիրառել համակարգչի բրաուզերով, սմարթֆոնով և պլանշետով