Sony-ն սմարթֆոն կներկայացնի որը կմրցակցի Samsung Galaxy S9–ի հետ

Sony ճապոնական ընկերությունն արդեն ներկայացրել 3 հզոր սմարթֆոն`Xperia XZ2, Xperia XZ2 Compact և Xperia XZ2 Premium, որոնք արդեն հայտնվել են խանութների ցուցափեղկերին։ Սակայն TENAA–ի տվյալների բազայում օգտատերերը նկատել են նորույթ, որն ընկերությունը դեռ չի ներկայացրել։ Խոսքը   Sony Xperia XZ2 Pro–ի մասին է, որն ամենայն հավանականությամբ կդառնա Samsung Galaxy S9–ի մրցակիցը։

Սմարթֆոնն ունի 5,8 դյույմանոց  OLED էկրան, Quick Charge արագ լիցքավորման և երկու SIM քարտի հնարավորություն։ Սմարթֆոնի տեխնիկական բնութագրից այլ մանրամասներ հայտնի չեն։