Sony- ի գլխավոր տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ճապոնական Sony ընկերությունը 2012–ից գլխավորող Կազուո Հիրաին (Kazuo Hirai) մարտի վերջին կհեռանա ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։ Ապրիլի 1–ին մեկնարկող նոր ֆինանսական տարի Sony-ն մուտք կգործի նոր գլխավոր տնօրենի ղեկավարությամբ։

Ընկերությունը հայտնել է, որ պաշտոնը կզբաղեցնի ներկայիս ֆինանսական գլխավոր տնօրեն Կենչիրո Յոշիդան (Kenichiro Yoshida)։ Համարվում է, որ նա է օգնել բիզնեսի օպտիմիզացման «One Sony» ծրագրի շրջանակում կայունացնել ընկերության ֆինանսները, գրում է The Verge-ը։

Հիրաին ի սկզբանե Յոշիդին աշխատանքի էր ընդունել ընկերության ստրատեգիական պլանավորումը գլխավորելու համար և միասին համագործակցությամբ` կարողացել են ոտքի կանգնեցնել կործանման եզրին գտնվող կորպորացիան։ Sony-ի ապագա գլխավոր տնօրենը հայտարարել է, որ շարունակելու է իր ռեֆորմները, որպեսզի ապահովի երկարաժամկետ ֆինանսական աճ։