Sony-ն ռոբոտ շանը նոր գործառույթներով է զինել

Sony ընկերությունը նոր գործառույթներով է զինել  իր Aibo շնիկ ռոբոտին։ Ռոբոտը ունի նաև արհեստական բանականության տարրեր։ Թարմացումը դեռ հասանելի չէ բոլորին, այն անվճար է և հասանելի կդառնա փետրվարի կեսին։

Նոր գործառույթն Aibo-ին թույլ կտա, օրինակ, հետևել տանը մնացած երեխաներին կամ տարեց մարդկանց, այն նաև կկարողանա համացանցով համապատասխան տեղեկացումներ ուղարկել իր տիրոջը: Ծրագրային համալրումը համատեղ մշակել են Sony-ի և Ճապոնիայի Secom պահպանության խոշոր ընկերության մասնագետները։