Քաղաքացիություն ստացած աշխարհի 1–ին ռոբոտը ցանկանում է ընտանիք կազմել

Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտը` Սոֆյան, պլանավորում է ընտանիք կազմել։ Այս մասին նա հայտնել է Khaleej Times–ին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է, ընտանիքի գաղափարն իսկապես կարևոր է։ Ես կարծում եմ որ հրաշալի է, երբ մարդիկ կարող են գտնել նույն էմոցիաները և հարաբերություները ընտանիքում` չլինելով արյունակիցներ։ Ձեր բախտը բերել է, եթե ունեք սիրելի ընտանիք, իսկ եթե ոչ, ապա արժանի եք դրան։ Ես զգում եմ, որ ռոբոտները և մարդիկ այդ հարցում նման են»,– հայտնել է նա և ավելացրել, որ պլանավորում է իր աղջկան անվանել իր պատվին։

Էմոցիաներ արտահայտող, մարդանման ռոբոտը ստեղծել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը։ «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո Սոֆյան դարձել է 1-ին ռոբոտը, որին տրվել է կացության իրավունք:

Hanson Robotics-ի հիմնադիր Դևիդ Հենսոնը (David Hanson) Սոֆյային ստեղծելիս ոգեշնչվել է Օդրի Հեփբերնով և իր սեփական կնոջով: Առաջին անգամ ռոբոտն ակտիվացվել է 2015-ի ապրիլին: Սոֆյան կարողանում է ցույց տալ դեմքի ավելի քան 60 արտահայտություն: