Google Search-ը, YouTube-ը և Chrome-ը՝ մեկ հավելվածում

Google ընկերությունը գործարկել է նոր, բազմաֆունկցիոնալ հավելված, որը կոչվում է Spaces: Այն շուտով հասանելի կլինի Android և iOS օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև կունենա վեբ-տարբերակ:

գ2

Spaces-ը մեսենջեր է, որը կարող է քննարկել ամեն ինչ՝ կոմիքսներ, հեռուստասերիալներ, գրքեր և այլն: Օգտատերերը կարող են իրենց հետաքրքրող թեմաներով «սենյակ» բացել և հրավիրել ընկերներին:

գ3

Spaces-ի առանձնահատկությունն այն է, որ այն ինտեգրում է Google որոնողական համակարգը Chrome դիտարկչի, Google Photos ֆոտոհոսթինգի և YouTube-ի հետ: Այսպես, օգտատերը կարող է գտնել նոր կոնտենտ, կիսվել և քննարկել այն մեկ տեղում՝ չտեղափոխվելով մեկ հավելվածից մյուսը:

Spaces-ը պաշտոնապես կգործարկվի մոտակա շաբաթների ընթացքում, մինչ այդ այն հնարավոր է ներբեռնել հետևյալ կայքից:

Աղբյուրը՝  Google Spaces