SpaceX-ը ձեռքերը ծալած չի նստում․ ևս մեկ հաջողված թռիչք

SpaceX ընկերությունում Crew Dragon-ի հաջող թռիչքից հետո չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Երևանի ժամանակով ժամը 4 անց 25-ին SpaceX ընկերությունը տիեզերք ուղարկեց ևս մեկ Falcon 9 հրթիռ, որն իր հետ ուղեծիր հանեց Starlink-ի ևս 60 արբանյակ։ Սա արդեն ութերորդ թռիչքն է, երբ Starlink-ի արբանյակներ են հանում ուղեծիր։

SpaceX ը հաստատել է, որ այս խմբաքանակն առաջինն է, որ հագեցած է արևից պաշտպանող վահանակով։