Spase X–ը կրկին ձախողվել է

Էլոն Մասկին պատկանող  SpaceX ընկերության հատուկ նշանակության Mr. Steven տիեզերանավին կրկին չի հաջողվել բռնել  Falcon 9 հրթիռի գլխամասը։ Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչներից մեկը։

Նրա խոսքով, պատճառը վատ եղանակն է եղել։

SpaceX-ը դեռ ոչ մի անգամ չի կարողացել հաջողությամբ բռնել գլխամասի աշրջահոսիչը: Mr. Steven-ը պետք է հատուկ ցանցում բռնի շրջահոսիչի կեսը՝ թույլ չտալով, որ այն ծովի մեջ հայտնվի, որտեղ սարքը կարող է վնասվել: