STAFF.AM-ը հրապարակել է «2018Թ․-ին ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական վերլուծության» արդյունքները

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «2018թ․-ին ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական վերլուծություն» թեմայով, որն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծությունը պարունակում է 2018թ աշխատաշուկայի տվյալները, ինչպես նաև համեմատական վերլուծություն 2017թ-ի տվյալների հետ։

2018թ-ին աշխատաշուկայում ամենաակտիվ ոլորտներն ըստ գործատուի եղել են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաները, Ֆինանսաբանկային ոլորտը, Արդյունաբերության և արտադրության ոլորտը, ինչպես նաև Հեռահաղորդակցության և Ներկրում(Արտահանում)Առևտուր ոլորտները։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ` հաշվի առնելով ՏՏ ոլորտի և, մասնավորապես, Ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկի, բոլոր աշխատանքների մոտ 18%-ը բաժին է ընկնում Ծրագրավորմանը:
Աճի տեմպեր են նկատվել Վաճառքի(պասարկման, Բանկային/վարկային գործի, Վեբ) գրաֆիկ դիզայների, Պրոդուկտի կառավարման, Որակի կառավարման և ՄՌԿ մասնագետների դեպքում։

Staff.am հարթակի համահիմնադիր և աշխատաշուկայի վերլուծության նախագծի համար պատասխանատու Լուիզա Ավետիսյանը նշեց «Դիտարկել ենք նաև անհատների նախասիրությունները աշխատանքի փնտրման եղանակի տեսանկյունից։ Ըստ staff.am-ում ունեցած տվյալների, ամենից մեծ կշիռն ունի Facebook սոց ցանցը, որին հաջորդում է Google որոնողական համակարգում արվող հարցումները։ Linkedin սոց ցանցը նույնպես բավականին ակտիվ է ՀՀ-ում աշխատանք փնտրողների շրջանում։ Աճ են գրանցել Instagram, Vkontakte և Twitter սոց ցանցերը, որտեղ աշխատանք փնտրողները նույնպես ակտիվ են։