Պետական հատվածի աշխատողները ներկայացրել են ինովացիոն գաղափարներ կրթական ոլորտում

Հուլիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և կրթական ոլորտում ներգրաված այլ պետական կառույցների աշխատակիցները աշխատում էին իրենց առաջարկած նորարար գաղափարների մշակման վրա:

Ժյուրիի գնահատման արդյունքում հետևյալ երեք գաղափարները մրցույթի եզրափակիչ անցան՝ հետագա իրականացման աջակցության հնարավորություն ստանալով:

  1.  Դպրոցների ընդունելության միասնական էլեկտրոնային առցանց համակարգ, որը կհեշտացնի ինչպես փաստաթղերի փաթեթների հավաքագրման, այնպես դպրոցի ընդունելության բուն ընթացքը:
  2. «Ակտիվ քաղաքացի» համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագիծ, որն ուղղված է համայնքային խնդիրների լուծմանը՝ աշակերտների և ուսուցանողների ներգրավմամբ:
  3. Համակարգ մշակում, որով պարզեցվի կրթական ռեսուրսների մշակման և կիրառելու գործընթացը՝ ներգրավելով ուսուցիչների բոլոր հնարավոր փուլերում: Առաջակը հնարավորույթյուն է տալու յուրաքանչյուր ուսուցչի՝ աշխատելու իր նախընտրած դասագրքով:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նորարար գաղափարների մրցույթը փնտրում էր Հայաստանում կրթական ծառայությունների բարելավման ու նորարարություններ ներմուծելու վերաբերյալ առաջարկներն: Ավելի քան 40 հայտ էր ստացվել, որից ՝ 25 գաղափար ՝ մասնակցելու «Startup Cup» ձևաչափի աշխատանքային հանդիպմանը:

«BizNest» ընկերության և «Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի» հետ համատեղ կազմակերպված «Startup Cup» ձևաչափի միջոցառումն ենթադրում է թիմերի աշխատանքը հրավիրված խորհրդատուների հետ, ովքեր համատեղ մոդելավորում են գաղափարի իրականացումը:

Հրավիրված խորհրդատուներ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքետինգի, բիզնեսի կառավարման, սոցիալական ծրագրերի մշակման, դիզայնի և այլ ոլորտներից ուղղորդում էին մասնակիցներին իրենց աշխատանքում և պատմում համապատասխան ոլորտից սեփական փորձը:

Աշխատանքի արդյունքների գնահատման հիման վրա 25-ից 10 գաղափար հնարավորություն ստացավ ներկայացնելու իրենց գաղափարները մասնագիտական ժյուրիին, որի կազմում էին՝

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթական բարեփոխումների թիմի ղեկավար Վիգեն Շիրվանյանը և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրենն Արմեն Զաքարյանը:

Ներկայացված գաղափարները վերաբերվում էին կրթության ոլորտում առկա բիզնես գործընթացների օպտիմիզացմանը և արդյունավետության բարձրացմանը, կրթական ընթացքն ավելի մասնակցային դարձնելու և քաղաքացիների հետ հաղորդակցության առավել մատչելի գործիքակազմաի ներդրմանը: