Startup Europe Week 2017-ը Երևանում կանցկացվի փետրվարի 9-ին

SS_WEEK_2017_redes[4]

Startup Europe Week 2017-ն այս տարի կանցկացվի փետրվարի 6-ից 10-ը: Հայաստանը այս տարի արդեն երկրորդ անգամ միացել է այս նախաձեռնությանը և Երևանում այն կանցկացվի փետրվարի 9-ին ISTC ինովացիոն կենտրոնում:

Startup Europe Week-ի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Այս տարի SEW-ի շուրջ համախմբվել է ավելի քան 40 երկիր:

Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Startup Europe Week 2017 Yerevan-ը կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որի նպատակը նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվում են սոցիալական ձեռներեցության, տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիայի, առկա ֆինանսավորման միջոցների, պետական աջակցության վերաբերյալ և այլ թեմաներ:

Նշենք, որ Startup Europe Week 2017 Yerevan-ի կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ISTC Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ: