Սեպտեմբերի 5-ին կանցկացվի Startup Ideation Bootcamp

Սեպտեմբերի 5-ին Innovative Solutions and Technologies Center (ISTC) կենտրոնում կանցկացվի Startup Ideation Bootcamp, որի ընթացքում սթարթափները անվճար հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գաղափարները, բարելավել դրանք, ծանոթանալ շուկայի առանձնահատկություններին, ստանալ մասնագիտական գնահատական, խորհուրդներ:

Միջոցառմանը մասնակեցելու համար կարելի է գրանցվել այստեղ:  Մասնակցելու համար բավական է ունենալ գաղափար կամ էլ սաղմնային փուլում գտնվող սթարթափ:

Միջոցառումը կվարեն Smart Gate VC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը, WiCastr-ի հիմնադիր տնօրեն Արմին Սաիդին: