Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հայաստանյան սթարթափները հնարավորություն ունեն մասնակցել ներդրումային և մենթորային օրվա, որի նպատակն է Հայաստանում գտնել early stage սթարթափներ և օգնել նրանց դուրս գալ միջացգային շուկա, առաջխաղացնել բիզնեսը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է փիչինգ մրցույթ (Pitch Battle), որին մասնակցած սթարթափները կկարողանան հեշտացված կարգով մասնակցել Ռիգայում կայանալիք Startup Wise Guys-ի 3-օրյա միջոցառմանը, որն իրենից ներկայացնում է մենթորինգ, ներդրումային հանդիպումներ և այլն, ինչպես նաև ստանալ անվճար ուղեգիր 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք TechChill տեխո-միջոցառմանը:
Ներդրումային և մենթորային օրը կազմակերպում են էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Startdoon նախաձեռնությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ smartgate.vc-ի և Inapptics-ի աջակցությամբ:
Նշենք, որ Startup Wise Guys-ն արդեն ընդունում է հայտեր իր աքսելերացիոն ծրագրի համար, որը կմեկնարկի սեպտեմբերին Ռիգայում: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է: Այս աքսելերացիոն ծրագրում ընդգրկվել էր նաև հայկական Inapptics սթարթափը: