ԱԺ-ն ընդունել է ՏՏ ոլորտի պետական աջակցության օրինագիծը

20141104111438AJՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրինագիծը, որը ենթադրում է ՏՏ ոլորտում ստեղծել պետական օժանդակության նոր համակարգ։ Վերջինս հատկապես օգտակար կլինի ոլորտի սկսնակ ընկերություններին, որոնք հարկային տեսանկյունից կունենան առավելություններ:

Օրինագծի շրջանակներում նախատեսվում է ընկերության ստեղծման գործընթացը հեշտացնել. ավելին՝ ընկերությունը հնարավորություն կունենա աշխատել շահութահարկի զրոյական տոկոսադրույքով և 10 տոկոս եկամտահարկով երեք տարի ժամկետով։

Օրինագծի շահառուներ կարող են դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունները կամ արդեն մշակողների արդեն գործող, բայց մինչ օրս չգրանցված խմբեր, որոնք ՏՏ առաջխաղացման գաղափարներ ունեն և բաղկացած են ոչ պակաս քան 15 աշխատողից։

Նշենք, որ Հայաստանի ՏՏ ոլորտն ապահովում է տարեկան շուրջ 20-25–տոկոս աճ։ Ըստ բնագավառի զարգացման ռազմավարության՝ 2018 թվականին ծրագրվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն: