Նորարարների, սկսնակ ընկերությունների թիմերի (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար նախատեսված STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային ամենամյա մրցույթն ընդունում է հայտեր:
Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը:
Հատկացվող դրամաշնորհային գումարը կազմում է 2,800,000 ՀՀ դրամ:
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը, զարգացմանը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է: Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացեք այստեղ: