Ինչպե՞ս էր Սթիվ Ջոբսը ընկերության մասին մանրամասներ իմանում

Մարկետրոլոգ Էնդի Րասկինը պատմել է Սթիվ Ջոբսի հետ կապված  մի պատմություն, որը նա լսել է սրճարանում՝ հարակից սեղանից:

Ըստ նրա, զրուցակիցներից մեկը ընկերության նախկին աշխատակիցներից մեկն է եղել՝ գործադիր տնօրենը: Բայց Էնդին հրաժարվել է նշել նրա անունը: Նախկին գործադիր տնօրենը պատմել է, թե ինչպես էր Սթիվ Ջոբսը կարողանում  բացահայտել ընկերության թերի կողմերը և ինչ գործիքներ էր կիրառում դրա համար:

2000-ականների սկզբին Ջոբսը կարելի է ասել ապրում էր երկու ընկերության կյանքով՝ Apple-ի և   Pixar-ի: Իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր  Apple-ում , հետո կարճ ժամանակով գնում էր  Pixar և նա կարիք ուներ արագ պարզելու, թե որ ընկերության որ գործերն են անհաջող ընթանում և որտեղ թերացումներ կան։ Սա պարզելու համար Սթիվ Ջոբսը դասընթացներ էր կազմակերպում տարբեր թիմերի ներկայացուցիչների հետ։ Առաջին դասընթացին մոտ 12 մարդ էր եկել։

Ջոբսը ընտրում էր խմբի մեջից ցանկացած մեկին ու Pixar–ի խնդիրների մասին հարցնում։ Դրանից հետո նա մյուս աշխատակիցներից հարցնում էր` արդյո՞ք նրանք համակարծիք են իրենց գործընկերոջ հետ։ Նախկին գործադիր տնօրենի խոսքով` այսպես Ջոբսը հերթով հարցնում էր բոլորին, մինչև ամբողջական պատկերացում չէր ստանում, թե ինչպես են ընթանում ընկերության գործերը և ինչ թերացումներ կան։

Եվս մեկ պատմություն տեխնոհսկայի մասին պատմել են ընկերության նախկին աշխատակիցները։ Երբ 1990–ականներին Ջոբսը վերադարձավ Apple, նա սկսեց ազատվել ավելորդ մարդկանցից ու արտադրանքներից։  Նա հաճախ էր ընկերության աշխատակիցներին հանդիպում վերելակում և հարցնում էր` ի՞նչ են նրանք վերջերս արել ընկերության համար, ինչով էր լավը նրանց նախագիծը։  Այս ձևով շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, որովհետև վատ պատասխաններ են տվել։