SwiftKey ստեղնաշարի խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին կառավարել սմարթֆոնները

SwiftKey ստեղնաշարում հայտնաբերված խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին կոտրել Samsung Galaxy սմարթֆոններն ու լրտեսել օգտագործողներին: Վտանքի տակ են հայտնվել մոտ 600 մլն հեռախոսներ:

Օգտագործելով խոցելիությունը` չարագործները կարող են նայել սմարթֆոնի տեսախցիկից, լսել միկրոֆոնին, կարդալ մուտքային ու ելքային հաղորդագրությունները, ինչպես նաև տեղադրել հավելվածներ: Մինչև Samsung-ը չվերացնի խնդիրը, սմարթֆոնների տերերը շատ բան չեն կարող անել` բացի չպաշտպանված wifi կապերից հեռու մնալը:

Փորձագետները հաստատել են, որ խնդիրն արդեն ի հայտ է եկել հետևյալ մոդելներում` Samsung Galaxy S6, S6 Edge և Galaxy S4 Mini, սակայն Galaxy շարքի մյուս մոդելները ևս վտանգի տակ են:

Samsung-ն այս պահին զգուշացված է խնդրի մասին, իսկ SwiftKey-ի ներկայացուցիչները հաստատել են խնդրի առկայությունը` նշելով, որ այն չի սպառնում այն տարբերակներին, որոնք տեղադրված են App Store-ում և Play Store-ներում: