Tag Archives: Արմաթ ինժեներական լաբորատորիա

Գործարկվել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի կայքը և հրապարակվել են Գրանթ Թորնթոնի հետազոտության արդյունքները

Գործարկվել է Հայաստանում ավելի քան 5000 դպրոցականների միավորող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի պաշտոնական կայքը` Armath.am-ը: Կայքում ներկայացված է Հայաստանի տարածքում գործող բոլոր 210 լաբորատորիաների և դասավանդող խմբավարների մասին տեղեկատվություն:  Յուրաքանչյուր դպրոցական, ծնող կարող է կապ հաստատել ցանկացած խմբակի հետ, ինչպես...

Քարվաճառում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Արցախի Շահումյան շրջանի Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ջանքերով և շվեյցարիահայ բարերար Գագիկ Սարգսյանի աջակցությամբ: Քարվաճառի ինժեներական լաբորատորիան թվով 7-րդն է Արցախում: Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Ճարտարում,...

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ»

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող իր այցի թնթացքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ապագա Թումո Կողբ կենտրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի կառուցման ու հիմնադրման համար անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունն ապահովել են Ucom և Mission Enfance ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաև...

Ազատամուտի «Արմաթի» սաները պատմել են իրենց ձեռքբերումների ու նպատակների մասին

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները պատմել են իրենց ձեռքբերումների, ցանկությունների ու նպատակների մասին: «Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության...

Ախթալայում տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է  համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:  Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց...

Նոր «Արմաթ» Լոռու մարզում

Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ ջանքերով: Քարինջի խմբակում ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են Scratch...

«Արմաթ»-ի սաները կարող են թվայնացնել թղթային գծագրերի արխիվներ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սաներ արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ: Արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում)  շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում: Այս առիթով,...

«Արմաթի» սաները ցուցադրել են ձեռքբերումները

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են վերջին տարվա ընթացքում: Նրանք հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ: Բացի այդ,...

Նոր «ԱրՄաթ» Գյումրիում

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Այն Գյուրիում թվով 10-րդն է: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից...

Արմաթի սաները ներկայացրել են իրենց ձեռքբերումները

Օրերս Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ): Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում: Երեխաները...

1 2 3
Էջ 2 - 3-ից