Tag Archives: Արմաթ

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրն ընդլայնում է մասշտաբները

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը 6 ամիս տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում նախկին զինծառայողները սովորում են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաև մասնագիտական անգլերեն: Նպատակն է զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը, ՏՏ ոլորտում աշխատանքով ապահովելը, դրանով էլ այս թիրախային խմբի արտագաղթելու հավանականությունը նվազեցնելը:...

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական լաբորատորիա են հաճախում

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի և շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ առկա են եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր, աշակերտները սովորում են ծրագրավորման տարրական հմտություններ, ստեղծում ռոբոտներ,...

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա են հաճախում շուրջ 40 դպրոցականներ

Արցախի ՏՏ կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն շուրջ 40 դպրոցականներ: Լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ: Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է...

«Արմաթ»-ը, Synergy-ն ու Localz-ը ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում...

Դիջիթեք էքսպո 2016. ինչ էին ներկայացնում «Արմաթ» ծրագրի սաները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայացած Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին, որը համախմբել էր 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների, տեղի ունեցավ նաև  «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց գիտելիքները և ձեռքբերումները...

Դրամահավաք` Քաշաթաղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի ազատագրված Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար: Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել հետևյալ...

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Արցախում

Հուլիսի 7-ին՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԱՏՏԿ) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ բացվել է Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Նախաձեռնությունն իրականացվում ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ ըստ որի...

Եվս 9 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Վայոց Ձորում և Արարատում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և Ucom աջակցության շնորհիվ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասավ նաև Արարատ և Վայոց Ձոր: «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ են արդեն գործում Երասխի, Ելփինի, Արենիի, Գետափի, Շատինի միջնակարգ դպրոցներում, Վայքի ավագ դպրոցում, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ...

Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողների անունները

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի պահանջները, այն է` հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝...

«Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ բացվեցին Շիրակի և Արագածոտնի դպրոցներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-24-ը թվով 12 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել  Շիրակի և Արագածոտնի մարզերում: Շիրակի մարզում լաբորատորիաները գործում են Գյումրիի «Ընտանիք կենտրոնի», թիվ 2-րդ ու ՀՊՃՀ-ի ավագ դպրոցների, Ախուրյանի դպրոցի, Երազգավորսի,...

1 3 4 5
Էջ 4 - 5-ից