Tag Archives: գրանցում

ArmIGF․ ինչպես գրանցել դոմեյն «.հայ» հայատառ տիրույթում

Անի Պլազայում շարունակվում է ArmIGF ինտերնետ կառավարման համաժողովը, որին մասնակցում են ICANN-ի փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի ինտերնետ հանրություն հկ-ի վարչության անդամներն ու տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ Հայաստանի ինտերնետ հանրության հկ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը...

«.հայ» դոմենային գոտում գրանցման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1-ից

2015թ. սեպտեմբերից սկսվում է հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին: Ըստ «Ինտերնետ հանրություն» հկ-ի տարածած տեղեկատվության՝ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերն իրենց ֆիրմային անվանումը...

ԴիջիՔեմփ նորարարական ճամբարի հաղթողներն արդեն հայտնի են (ֆոտոշարք)

Քիչ առաջ հայտարարվեցին ԴիջիՔեմփ ամառային նորարարական ճամբարի հաղթողների անունները։ Չորս թիմեր կիսեցին երկրորդ տեղը․ դրանք էին՝ Արտա, Դիմորդ, Tech Bag և G-Pulse: Իսկ հաղթող ճանաչվեց LinguaCode թիմը, որը ներկայացնում էր LinguaCode-ը սոցիալ ծրագրավորման հարթակը։ Գաղափարի հեղինակ Արման Եղիազարյանի խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս 7-15...

ԴիջիՔեմփ․ խելացի պայուսակ, որը համալրված կլինի մի շարք հնարավորություններով

Դիլիջանում ընթանում է ԴիջիՔեմփ նորարարական ճամբարի ամփոփումը, և այս պահին մասնակցող թիմերը ներկայացնում են իրենց մշակած գաղափարները։ Թիմերից մեկը ներկայացրեց խելացի Tech Bag պայուսակ։ Գաղափարի հեղինակ Արման Կարապետյանի խոսքով՝ այս պայուսակը հիմնականում նախատեսված կլինի դպրոցականների համար, բայց դրանցից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները։...

Դիլիջանում շուտով հայտնի կդառնան ԴիջիՔեմփ ամառային ճամբարի հաղթողները (ֆոտոշարք)

Դիլիջանում՝ Լեռնային Հայաստան առողջարանում ընթանում է ԴիջիՔեմփ ամառային ճամբարի ամփոփումը, և այս պահին մասնակցող թիմերը ներկայացնում են իրենց մշակած գաղափարները։ Այս տարի ճամբարին մասնակցում են 14-22 տարեկան շուրջ 50 պատանի  ՀՀ մարզերից և Երևանից: Միջոցառման նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան...

Ուսանողների գրանցումը շարունակվում է Թումո Գյումրիում (ֆոտոշարք)

Գյումրիի ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ կենտրոնն այսօր կրկին մարդաշատ էր. այստեղ ակտիվ շարունակվում են գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները: Գյումրեցի երիտասարդները ծնողների հետ ոգևորված սպասում էին պայմանագիրը կնքելու իրենց հերթին։ Վերոնշյալ հանդիպումները սկսվել են հունիսի 1-ից և գրանցվող պատանիների թիվն այժմ արդեն անցել...

Հուլիսի 6-16-ը Դիլիջանում կանցկացվի ԴիջիՔեմփ ամառային ճամբարը

Հուլիսի 6-16-ը Լեռնային Հայաստան առողջարանում (Դիլիջան) կանցկացվի ԴիջիՔեմփ ամառային ճամբարը, որի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում,...

Գյումրիի Թումոն սկսում է գրանցումները

Վաղը՝ հունիսի 4-ին կմեկնարկեն Գյումրիում ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ համագործակցությամբ բացված կենտրոնի ուսանողների գրանցումները՝ հնարավորություն ընձեռելով հարյուրավոր պատանիներին դառնալու Թումո անդամ: Նախնական գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները կկայանան նաև հունիսի 8-ին և 15-ին՝ ժամը 11:00, 13:00 և 17:00: Հիշեցնենք, որ կենտրոնի ստեղծումը նախաձեռնել...

ԲարՔեմփ Երևան 2015-ը փնտրում է կամավորների

Ամենամյա ԲարՔեմփ տեխնոլոգիական միջոցառումն այս տարի կկայանա մայիսի 30-31-ը։ Այժմ անցկացվում է ՏՏ ոլորտի ամենամեծ (չ)կոնֆերանսի կամավորների գրանցում․ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 20-25 կամավոր: Գրանցվելու համար այցելեք այստեղ, իսկ հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք գրել [email protected] հասցեին։  ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է:...

1 2 3
Էջ 2 - 3-ից