Tag Archives: էկրան

F.lux-ը վերջապես գալիս է Android՝ խնայելու ձեր աչքերը

F.lux-ն արդեն բավականին ժամանակ է, ինչ հայտնվել է  Mac-ի, Windows-ի և Linux-ի էկրաններին: 2011թ.-ից ի վեր գործում է նաև տարբերակ iPhone-ների և iPad-ների համար: Այժմ վերջապես Android-ի օգտատերերը ևս կստանան հնարավորություն օգտվելու այս հնարավորությունից: Հավելվածն ունի մեկ պարզ ֆունկցիա, այն է՝ կառավարել էկրանի գույների...

Սեղմվող-զգայուն էկրանները կլինեն սմարթֆոնների հաջորդ նվաճումը

Այժմ կան մի քանի սմարթֆոններ, որոնք ունեն հպման ուժգնությունը զգացող էկրաններ, սակայն դրանց համար դեռևս ոչ ոք արժանի կիրառություն չի գտել, բացի խաղերն ու մենյուն կառավարելու լրացուցիչ հնարավորությունից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սմարթֆոններ արտադրող չինական մի քանի խոշոր ընկերություններ` Xiaomi-ն, Meizu-ն,...

Ներկայացվել են Samsung CF591 և CF390 կոր մոնիտորները

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է CF591 և CF390 կոր մոնիտորները: CF591 էկրանի անկյունագիծը կազմում է 27 դյույմ, իսկ CF390-ը թողարկվում է երկու տարբերակով՝ 23,5 և 27 դյույմանոց էկրաններով: Բոլոր տարբերակներում էկրանի կորությունը կազմում է 1800 մմ՝ 1920 х 1080 պիքսել թույլատրելիությամբ: Երեք մոնիտորների ընդհանուր...

Samsung Galaxy S7-ը կունենա «մշտապես ակտիվ էկրանի» ռեժիմ

Համացանցում են հայտնվել դեռ չթողարկված Samsung Galaxy S7-ի և  Galaxy S7 edge-ի մասին նոր տեղեկություններ, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել: Այս անգամ երևան է եկել Always On Display հնարավորության մասին տեղեկությունը, որն արտադրողը ներկայացրել է արտոնագիր ստանալու համար: Մասնագետները ենթադրում են, որ Always...

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ շրջանակով մոնիտորը

Կինոմատոգրաֆիստներն և ֆանտաստ գրողները ապագայի աշխարհը նկարագրելիս շատ անգամ պատկերում են հոլոգրաֆիկ կամ առանց շրջանակի էկրաններ: Dell ընկերությունը փորձում է իրականություն դարձնել նրանց պատկերացումները և նոր քայլ է արել այդ ուղղությամբ` հանրությանը ներկայացնելով Dell U2417H էկրանը, որն աշխարհում գոյություն ունեցող...

CES 2016. անլար լիցքավորող Dell էկրան

Dell ընկերությունը Consumer Electronic Show 2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր պատմության մեջ առաջին անլար մոնիտորները։ Ներկայացված մոդելներից մեկն առանձին ուշադրության է արժանի, քանի որ հնարավորություն է տալիս հեռախոսին առանց լար լիցքավորվել։ Վերոնշյալ Dell 23 Wireless Monitor-ն ունի 23 դյույմ...

Apple–ի` Թայվանում բացված գաղտնի լաբորատորիան զբաղվում է նոր տեսակի էկրանների մշակմամբ

Apple ընկերությունը Թայվանում բացել է գաղտնի լաբորատորիա, որի նպատակն է ստեղծել առավել բարակ, թեթև, վառ և էներգաարդյունավետ էկրաններ: Լաբորատորիայում աշխատում են 50 մասնագետներ, որոնք նախկինում աշխատել են այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են AU Optronics և Qualcomm-ը։ Ի դեպ, շինությունը, որն այժմ զբաղեցրել է Apple...

Ինչո՞ւ են սմարթֆոններն ընկնում էկրանի վրա

Եթե դուք վայր գցեք ձեր հեռախոսը, ապա այն, ամենայն հավանականությամբ, կընկնի էկրանի վրա. պատճառը ֆիզիկան է ու սարքի էրգոնոմիկան: Բրիտանացի ֆիզիկոս Ռոբերտ Մեթյուզը, որը համագործակցել է Motorola ընկերության հետ` Droid Turbo 2 դիմացկուն սմարթֆոնի մշակման շրջանակներում, բացել է գաղտնիքը: «Օգտագործողների 29%-ի հեռախոսի էկրանը...

Apple-ը iPhone-ների էկրանը կոտրվելուց պաշտպանելու նոր եղանակ է գտել

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի արտոնագրերի բյուրոն հավանության է արժանացրել Apple-ի արտոնագրային նոր դիմումը, ըստ որի՝ շուտով iPhone սմարթֆոնը կունենա շարժողական պաշտպանիչ հարմարանք՝ հեռախոսի էկրանն ընկնելիս պաշտպանելու համար։ Փաստաթուղթը բյուրո է ներկայացվել դեռևս 2014-ի ապրիլին և կոչվում է «Էլեկտրոնային սարքի էկրանի ակտիվ պաշտպանություն»։ Ըստ արտոնագրի՝ անկման...

HUDway Glass․ բյուջետային հոլոգրաֆիկ էկրան՝ նախատեսված ավտոմեքենայի համար (տեսանյութ)

HUDway Glass-ը սարք է, որը միանում է օգտագործողի սմարթֆոնին, տեղադրվում մեքենայի դիմապակու հատվածում ու ներկայացնում ճանապարհի մասին ամբողջ ինֆորմացիան թափանցիկ էկրանին։ HUDway Glass-ի հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ պատկերը հստակ է օրվա ցանկացած ժամին՝ անկախ լուսավորությունից։ Այժմ Kickstarter կայքում միջոցներ են հավաքում...

1 2 3 4
Էջ 2 - 4-ից