Tag Archives: Թումո

Գյումրիի «Թումո» կենտրոնը կընդլայնվի

Շուտով Գյումրիի «Թումո» կենտրոնը կկարողանա հյուրընկալել շուրջ 1500 ուսանողի: Այժմ կենտրոնում սովորում է 1000 պատանի Գյումրիից և մոտական քաղաքներից ու գյուղերից: Մեկ ամսվա ընթացքում Գյումրիի «Թումո»-ն կհամալրվի 35 նոր համակարգչով և աշխատասեղանով, ինչը հնարավորություն կտա գրանցել և դասերի հրավիրել արդեն իսկ սպասման հերթագրված պատանիներին,...

Վանաձորի Թումոն կհյուրընկալի մինչև 2000 ուսանողի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ.-ին Վանաձորում կբացվի Թումո ստեղծարար տոխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի բացման նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, իսկ գործարկումն ու ծրագրի իրականացումը իր վրա կվերցնի Սիմոնյան կրթական հիմնարամը: Կենտրոնը կհյուրընկալի 1000-ից 2000 ուսանողների և 12-18 տարեկան պատանիներին կառաջարկի գիտելիքներ 4 հիմնական ոլորտներում՝...

Վանաձորում կբացվի Թումո կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Հանդիպմանը քննարկվել է նաև Վանաձորում Թումո կենտրոնի բացման հարցը։ «Գիտատար,...

Թումո Դիլիջանում կանցկացվի բաց դռների օր

Հոկտեմբերի 10-ին Դիլիջանի Թումո կենտրոնում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Թումոյի դասընթացներին և ուսանողների կատարած աշխատանքներին: 13:00-ից 16:00-ը կենտրոնում կցուցադրվեն ռոբոտաշինության, լուսանկարչության, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի, երաժշտության, խաղերի ստեղծման և այլ դասընթացների արդյունքներ: Դիլիջանի Թումո կենտրոնը բացվել է ՀՀ կենտրոնական...

Ստեփանակերտի Թումոյում մեկնարկել է ուսումնական տարին

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Թումոյում կայացավ առաջին ուսումնական օրը: Ուսանողների առաջին խմբերը ծանոթացան կենտրոնի համակարգչային ուսումնական հարթակին, որի միջոցով կատարեցին վարժանքներ: Այժմ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Ուսանողների մեծամասնությունը սկզբնական հետաքրքրություն է հայտնել ռոբոտաշինության, ծրագրավորման, խաղերի...

Ստեփանակերտի ԹՈՒՄՈ կենտրոնում արդեն գրանցվել են 600 ուսանողներ

Ստեփանակերտի ԹՈՒՄՈ կենտրոնում արդեն գրանցվել են 600 ուսանողներ: Գրանցումները շարունակվում են. 12-18 տարեկան պատանիները կարող են դառնալ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներ՝ գրանցվելով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ 10:00-ից 19:00-ը: Դասերը կենտրոնում կմեկնարկեն հոկտեմբերի 5-ից: Կենտրոնի հասցեն է՝ Կնունյանցների 2:...

Սեպտեմբերի 29-ին կկայանա «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ ՀԲԸՄ խորհրդակցությունների սրահում կազմակերպում է «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը: Համաժողովն իր շուրջը կհամախմբի համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, ովքեր...

Ստեփանակերտի Թումոյում արդեն սկսվել են գրանցումները

Ստեփանակերտի Թումո կենտրոնն արդեն բաց է գրանցումների համար։ Սեպտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին կայանալիք գրանցումների հետ մեկտեղ կենտրոնում կանցկացվեն նաև կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ապագա ուսանողները, նրանց ծնողներն ու, ընդհանրապես, Թումոյով հետաքրքրվածները կարող են իմանալ կենտրոնի աշխատանքի, ընդունելության ու դասերի...

Tumo-ում կանցկացվի Google Cardboard դասընթաց

Թումոյում սկսվելու են VR ծրագրավորման դասընթացներ՝ օգտագործելով Cardboard-ը Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Նշենք, որ Cardboard-ը բաց ու մատչելի տեխնոլոգիա է, որը վիրտուալ իրականությունը բերում է ամենօրյա կյանք: Դիզայնը պարզ է ու ցանկացածը կարող է այն պատրաստել՝ հարմարեցնելով իրեն առցանց...

Ստեփանակերտում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոնը (ֆոտոշարք)

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը, որին ներկա են եղել Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը։ ԼՂՀ մայրաքաղաքում «ԹՈՒՄՈ»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում: Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այս հաստատության...

1 2 3 4 6
Էջ 3 - 6-ից