Tag Archives: ռոբոտ

Uber-ը սկսել է փորձարկել ինքնավար տաքսիների աշխատանքը

Uber տաքսի կանչելու օնլայն ծառայությունը, որը գործում է աշխարհի տարբեր քաղաքներում, ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքում գործարկել է ինքնավար տաքսիների փորձակման ծրագիր, որի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել առանց վարորդի միջամտության ընթացող տաքսիի ծառայություններից: Այժմ քաղաքի փողոցներում փորձարկվում են չորս Volvo XC90...

Ռոբոտը վիրահատություն է կատարել աչքի ներսում

Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարողացել են հաջողությամբ ավարտին հասցնել ակնագնդի առաջին վիրահատությունը, որը կատարվել է ռոբոտի օգնությամբ: Պրոֆեսոր Ռոբերտ Մաքլորենի թիմին հաջողվել է զգուշությամբ ակնագնդից հեռացնել 0,001 մմ հաստությամբ թաղանթը` օգտագործելով Robotic Retinal Dissection (R2D2) սարքը: R2D2 ռոբոտը մշակել է գերմանական Preceyes...

Հայտնի են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ Հայաստանի փուլի հաղթողները

Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան։ Արդեն իսկ առաջին տարում մրցույթին մասնակցեց Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ։ Մրցույթի ընթացքում թիմերը նախ փորձեցին իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկեց եզրափակիչ...

Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողների անունները

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի պահանջները, այն է` հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝...

Ռոբոտ-փաստաբանը հաջողությամբ վիճարկել է 160 000 տուգանք

DoNotPay անվճար ռոբոտային ծրագիրը, որը մշակել է 19-ամյա բրիտանացի ուսանող Ջոշուա Բրոուդերը, վերջին 10 ամիսների ընթացքում վիճարկել է ավելի քան 160 հազար տուգանքներ, որոնք դուրս են գրվել Լոնդոնում ու Նյու Յորքում սխալ կայանման համար: Արդեն 2015-ի սեպտեմբերին բոտ-փաստաբանի ծառայություններից օգտվում...

Cozmo. ամենաէմոցիոնալ ռոբոտ-խաղալիքը

Anki ընկերությունը, որը մշակում է  iPhone-ով կառավարվող ռոբոտացված մինի-ավտոմեքենաներ, ցուցադրել է նոր սարք` Cozmo ռոբոտ-խաղալիքը, որը շարժվում է Pixar կինոստուդիայի Wall-E մուլտֆիլմի ռոբոտի նման: Այն համալրված է արհեստական ինտելեկտով ու համակարգչային «տեսողությամբ», ինչը թույլ է տալիս հաղորդակցվել շրջակա աշխարհի հետ: Cozmo-ն...

Այժմ ռոբոտները կարող են նաև «բազմանալ»

Ամստերդամի ազատ համալսարանի մի խումբ գիտնականներ թողարկել են Robot Baby նախագիծը, որի շրջանակներում հնարավոր կլինի մեխանիկական բաղադրիչների միջոցով լաբորատոր պայմաններում «նոր կյանք» ստեղծել: Այս փորձարկման նպատակն է ստեղծել համակարգչային ալգորիթմեր, որոնց կիրառությամբ ռոբոտները կկարողանան վերարտադրվել:   https://youtu.be/BfcVSb-Q8ns Շարժական մասերից բաղկացած մեխանիզմները...

Որ ընկերությունն է ձեռք բերել Google-ին պատկանող Boston Dynamics-ը

Այն, որ Google ընկերությունը ուզում է վաճառել Boston Dynamics-ը, հայտնի դարձավ դեռ ամիսներ առաջ: Պարզվում է՝ գնորդը ճապոնական Toyota ավտոարդյունաբերական ընկերությունն է: Tech Insider-ը հայտնում է, Boston Dynamics-ի գնորդը Toyota Research Institute բաժանմունքն է։ Վաճառքի գինն առայժմ չի հաղորդվում։ TRI-ն ստեղծվել է 2015թ.-ի...

SoftBank Pepper ռոբոտը կաշխատի Android-ով

Սենսացիոն SoftBank Pepper ռոբոտը կսկսի աշխատել Android օպերացիոն համակարգով: Ավելի կոնկրետ՝ սարքի ներսում գտնվող պլանշետը կաշխատի Android-ով, ինչը թույլ կտա Pepper-ի էկոհամակարգին գրավել ծրագրավորողներին: Մասնավորապես, վերջիններս արդեն ստացել են հասանելիություն Pepper SDK for Android Studio-ին: Ինչպես նաև SoftBank-ը մտադիր է հաջորդ ամիս թողարկել ծրագրավորողների համար նախատեսված հատուկ տարբերակ: Չնայած...

Made in Armenia. մեր անօդաչուները` օվկիանոսից այն կողմ

Հայաստանը չունի ռազմական արդյունաբերություն, բայց ունի տեխնոլոգիական մեծ ներուժ, որը կարող է գործածվել ռազմական նպատակներով: Դրանցից ամենահայտնին անօդաչու թռչող սարքերն են, որոնք, ըստ էության, կարող են բազմաթիվ ռազմական նշանակության խնդիրներ լուծել: Հայկական Ինսթիգեյթ ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ...

1 2 3 12
Էջ 2 - 12-ից