Tag Archives: Սերժ Սարգսյան

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ»

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող իր այցի թնթացքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ապագա Թումո Կողբ կենտրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի կառուցման ու հիմնադրման համար անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունն ապահովել են Ucom և Mission Enfance ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաև...

Նախագահն այսօր ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած պատանիներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար...

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական...

Եվգենի Կասպերսկին ստացավ ՀՀ նախագահի մրցանակը (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր...

Երևանում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակը

Այսօր մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակը: Միջոցառմանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի...

Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն (ֆոտոշարք)

Այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն, որի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա...

Բացառիկ ոսկե iPhone 6՝ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին (ֆոտո)

 Մի քանի ամիս առաջ ֆլորենտինական ոսկերիչները Caviar ընկերության հետ համատեղ ներկայացրին iPhone 5s, որը պատված է 18 կարատանոց ոսկով: Սմարթֆոնի հակառակ կողմի վրա պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը, Ռուսաստանի գերբն ու մի քանի տող պետական հիմնից: Այժմ Caviar-ը...

Սերժ Սարգսյան. ՏՏ ոլորտը տարեկան գրանցում է 22-25% տոկոս աճ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին, որի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Հարգարժան հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ...

Հեռահաղորդակցության միջազգային միությունը կաջակցի Հայաստանին

ՀՄՄ գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ՀՄՄ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել կազմակերպության անդամ Հայաստանին՝ ոլորտի մասնագետների և փորձագետների պատրաստման գործում, սերտորեն փոխգործակցել անհրաժեշտ այլ հարցերում: