Tag Archives: Ֆեյսբուք

Facebook սոցցանցում հայտվել է նոր վտանգավոր վիրուս

Facebook սոցցանցում այսօրվանից շրջում է նոր վտանգավոր վիրուս, որը տարածվում է մարդկանց մեկնաբանություններում նշելու միջոցով (Mention): Օգտագործողը ստանում է ծանուցում այն մասին, որ ընկերներից մեկը նշել է իր անունը գրառման մեջ, իսկ ծանուցման վրա սեղմելուց հետո անմիջապես բացվում է վիրուս...

Մարկ Ցուկերբերգը նորածին աղջկան խոստացել է Facebook-ի 45 մլրդ դոլար արժողությամբ ակցիաներն ուղղել բարեգործությանը

Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել ու այդ առիթով նորածին աղջնակին ուղղված բաց նամակում խոստացել է Facebook-ի` իրեն պատկանող բաժնետոմսերի 99%-ն ուղղել բարեգործությանը: Ներկա պահին սոցցանցի 99% բաժնետոմսերի արժեքն է 45 միլիարդ դոլար: «Մենք ուզում ենք այս աշխարհն ավելի լավ դարձնել...

Facebook-ը գործարկել է Work Chat աշխատանքային չաթը

Facebook սոցցանցը գործարկել է Messenger հավելվածի աշխատանքային տարբերակը, որը կոչվում է Work Chat: Հավելվածը հասանելի է այն ընկերությունների աշխատակիցների համար, ովքեր օգտագործում են Facebook at Work հարթակի բետա-տարբերակը: Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է գործող հաշիվ: Work Chat-ը թույլ կտա հաղորդագրություններ...

Նոր վիրուս Facebook-ում, որը տարածվում է խմբային չաթերով

Facebook սոցցանցում շատ մեծ ինտենսիվությամբ տարածվում է վիրուս, որն ուղարկվում է խմբային չաթերի միջոցով։ Վնասակար հղումը սեղմելու դեպքում նույն նամակն ուղարկվում է ձեր ընկերներին։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս բացել նամակը, սակայն կասկածելի հղման վրա չսեղմել, այլ...

Facebook-ը թողարկել է նոր հավելված (տեսանյութ)

Facebook սոցցանցը թողարկել է հերթական նոր հավելվածը, որը կոչվում է Notify: Հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS-օգտագործողների համար և ԱՄՆ տարածքում։ Այն տեղեկացնում է այն թեմաների մասին, որոնք կարևոր են օգտագործողի համար։ Հավելվածը թողարկելուց առաջ սոցցանցը պայմանավորվել է մի քանի լրատվամիջոցների հետ,...

Facebook-ը կփորձի ընկերներին փնտրել հեռախոսի նկարներում

Facebook մեսենջերն այսուհետ սմարթֆոնի լուսանկարներում կփնտրի սոցցանցի ընկերներին։ Նոր ֆունկցիան կոչվում է Photo Magic։ Այն աշխատում է դեմքերի ճանաչման ալգորիթմով ու ընկերներ հայտնաբերելու դեպքում առաջարկում է լուսանկարն ուղարկել նրանց։ Photo Magic-ն առայժմ հասանելի է միայն Ավստրալիայի տարածքում՝ հավելվածի Android-տարբերակն օգտագործողների համար։ Որոշ...

Ֆեյսբուքում հնարավոր է պարզել՝ անծանոթ հեռախոսահամարն ում է պատկանում

Յուրաքանչյուր օգտագործող կարող է փորձել իմանալ՝ թե ով է իրեն զանգում անծանոթ համարից՝ մուտքագրելով հեռախոսահամարը Facebook սոցցանցի որոնման էջում։ Այս հնարավորությունը նոր չէ, սակայն շատ օգտագործողներ տեղյակ չեն դրա մասին։ Սոցցանցն առաջարկում է լրացնել օգտագործողի հեռախոսահամարը՝ որպես մուտք գործելու ու...

Ավելի քան 1 մլրդ մարդ այցելում է Facebook ամեն օր

Ամեն օր Facebook սոցիալական ցանց է մուտք գործում ավելի քան մեկ միլիարդ օգտագործող։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունից։ Իսկ կայքի ամսական լսարանը գերազանցում է 1,55 միլիարդը։ 2015-ի սեպտեմբերին սոցցանց բջջայինից մուտք գործող օգտագործողների թիվը 894 միլիոն...

Facebook-հավելվածում հայտնվել է անձնական օգնական (տեսանյութ)

Facebook սոցցանցը հայտարարել է, իր բջջային հավելվածում արդեն կա անձնական օգնական, որը հիշեցնում է Google Now-ին։ Ավանդական ծանուցումների հետ միասին այժմ օգնականը կցուցադրի ընկերների կյանքի կարևոր իրադարձությունները, կհիշեցնի սիրելի շոուների ու սերիալների ցուցադրությունների մասին և այլն։ Բացի այդ՝ օգտագործողի գտնվելու վայրից...

Դեռահասները սոցցանցերից նախընտրում են Instagram-ը

Ամերիկացի դեռահասների մեկ երրորդը Instagram-ը համարում է ամենակարևոր սոցցանցը։ Սա պարզել է Piper Jaffray ընկերությունը՝ անցկացնելով հարցում։ Հարցվածների 20%-ը ամենակարևոր սոցցանցն է համարում Twitter-ը, 19%-ը՝ Snapchat-ն ու միայն 15%-ը՝ Facebook-ը։ Նշենք, որ հենց Facebook-ն է հանդիսանում Instagram-ի սեփականատերը 2012թ․-ից։ Piper Jaffray-ի անցկացրած...

1 2 3 4 7
Էջ 3 - 7-ից