Tag Archives: ԱրմՌոբոտիքս

Սեպտեմբերի 16-ին կանցկացվի ԱրմՌոբոտիքս 11-րդ առաջնությունը

Սեպտեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կանցկացվի Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը: #ԱրմՌոբոտիքս առաջնության շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները: Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում: Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները...

Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողների անունները

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի պահանջները, այն է` հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝...

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում հաղթեց «Ականավոր» թիմը

Այսօր` ապրիլի 16-ին, Yerevan Expo կենտրոնում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին արհեստական խոտածածկի տակ մինչև 3 սմ խորության վրա պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզն...

Ապրիլի 16-ին տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը

Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին,  Երևան էքսպո կենտրոնում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ)  տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեն արհեստական խոտածածկի տակ մինչև 3 սմ խորության վրա պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց...

«ԱրմՌոբոտիքս» նորաբաց ակումբը հայտարարում է ընդունելություն

Մերգելյան ինստիտուտի տարածքում այսուհետ կգործի «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության և ինժեներեկան ակումբ, որը նախատեսված է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող 12-15 և 16-18 տարեկան պատանիների համար: «ԱրմՌոբոտիքս» ակումբի սաները ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման գիտելիքներ, եռաչափ մոդելավորման հմտություններ, ինժեներական և էլեկտրոնիկայի գիտելիքներ, եռաչափ տպիչով և CNC շաղափային հաստոցով աշխատելու...

Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների գրանցումը

Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: «Ական...

«ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակները կփորձեն «երկրորդ կյանք» տալ շահագործված հեռախոսներին

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների...

ԴիջիԹեքին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ՏՏ-ընկերություններ

ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսին, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ  40 000 այցելություն: Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ այս տարի ԴիջիԹեքն...

ԴիջիԹեք Էքսպոն այս տարի կկայանա հոկտեմբերի 2-4-ը

ԴիջիԹեք Էքսպո միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 2-4-ը։ Ամենամյա միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2005թ․: ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու,...

ՀՄՊՀ-ի ռոբոտաշինության խմբակն ունի եռաչափ տպիչ, որով պատրաստում է տարբեր իրեր (տեսանյութ, ֆոտոշարք)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել հանրապետության տարբեր դպրոցներում ու բուհերում գործող ռոբոտաշինության խմբակները, որոնք գործում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում։ 2014-ի նոյեմբերին Հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիան, որտեղ այժմ անցկացվում են բուհում դասավանդվող Տեխնոլոգիական գործընթացների...

1 2 3
Էջ 1 - 3-ից