Tag Archives: դոմեյն

«.Հայ» դոմենային գոտին արդեն գործում է. տիրույթում գրանցված է 316 կայք

Աննա Կարախանյան Հայատառ «.հայ» դոմենային գոտում արդեն գրանցվել է 316 կայք. այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC) ադմինիստրատոր, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աննա Կարախանյանը: Այժմ դոմենային գոտին գտնվում է բաց գրանցման փուլում, բացառությամբ...

«.հայ» դոմենային գոտին արդեն պաշտոնապես գործարկված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր կայացավ «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը, որի գործարկման որոշումը նախարարությունը կայացրել էր ս.թ. մարտ ամսին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին հայատառ «.հայ» դոմենային գոտու գործարկման առթիվ՝ ՀՀ...

.am-ը 2015-ի վերջին եռամսյակի տվյալներով ամենամեծ աճ գրանցած դոմեյններից է

Եվրոպական երկրների դոմեյնների կառավարիչների միության (CENTR)  DomainWire Stat եռամսյա զեկույցից պարզ է դարձել, որ հայկական .am-ը աճի տեսանկյունից առաջընթաց է արձանագրել` զբաղեցնելով երրորդ տեղը: Ամենամեծ աճը գրանցած դոմեյնն է չինականը (30.8%  աճ), երկրորդ տեղում է Էստոնիան (20.8% աճ), որին հաջորդում...

Ինչպես առցանց գրանցել դոմեն «.հայ» հայատառ տիրույթում (տեսանյութ)

.հայ տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլը տևելու է մինչև 2016թ. հունվարի 31-ը: Դոմենային անունը, որի համար հայտ է ներկայացվում, պետք է համապատասխանի ՀՀ-ում գրանցված ապրանքանիշին, ֆիրմային անվանմանը, մտավոր սեփականության այլ օբյեկտներին: Հայտ կարող են ներկայացնել. ՀՀ-ում գրանցված ապրանքանիշ ունեցող անձը, ՀՀ-ում գրանցված...

Երևանում տեղի կունենա TLDCON-2015 համաժողովը

Սեպտեմբերի 8-11-ը Երևանում կկայանա ԱՊՀ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ազգային դոմեյնների ադմինիստրատորների ու գրանցողների 8-րդ TLDCON-2015 միջազգային համաժողովը։ Համաժողովն անցկացվում է 2008 թվականից սկսած, ընդ որում՝ 2014-ին միջոցառումը կայացել է Ադրբեջանում, իսկ 2013-ին՝ Հունաստանում։ Համաժողովի գլխավոր նպատակն է քննարկել ազգային դոմենային...

Alphabet.com-ի տերը չի պատրաստվում վաճառել դոմեյնը Google-ին

Օգոստոսի 11-ին Google-ը հայտարարեց, որ կդառնա Alphabet հոլդինգի մի մասը, որը կգլխավորեն Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը։ Հոլդինգի կայքը տեղադրված է abc.xyz դոմեյնում, իսկ Alphabet.com հասցեն պատկանում է գերմանական BMW ավտոկոնցեռնին։ The New York Times-ը գրում է, Alphabet-ը BMW-ի ստորաբաժանումներից մեկն...

Այսօր ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիրը

ICANN միջազգային կազմակերպության ղեկավար Ֆադի Շահեդեի ու Ինտերնետ Հանրություն հկ նախագահ Իգոր Մկրտումյանի միջև այսօր Բուենոս Այրեսում ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիր։ Այս մասին  ittrend.am-ին ասաց ստորագրման արարողությանը ներկա Ինտերնետ Հանրություն հկ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ «ICANN-ն ավարտին է հասցրել Ինտերնետ...

«.հայ» դոմենային գոտում գրանցումը կմեկնարկի այս աշնանը

«.հայ» դոմենային գոտում գրանցումը կսկսվի այս աշնանը։ Այս մասին ԲարՔեմփ Երևան 2015-ի ընթացքում ասաց Ինտերնետ հանրություն հկ-ի վարչության անդամ Լիանա Գալստյանը։ Նա նշեց, որ այժմ ընթանում են կազմակերպչական աշխատանքներ: Հիշեցնենք, որ բոլոր երկրներին IP հասցեներ ու դոմենային անուններ տրամադրող ICANN միջազգային...