Tag Archives: ԵՄ

Թումոցիների ստեղծած հակակոռուպցիոն 3D խաղն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում

Թումոյի սաների պատրաստած «Նետոյի առասպելը» (Tales of Neto) խաղի վերջնական տարբերակն արդեն գործարկվել է և անվճար հասանելի է դարձել App Store-ում ու Google Play-ում։ Այն ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ է, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի...

«Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքում կմշակվեն խելացի լուծումներ Երևան քաղաքի համար

Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Խելացի քաղաք» երկօրյա հաքաթոն, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ Երևան քաղաքի համար: Հաքաթոնի ընթացքում մոտ 60 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարանների հետ, մշակելով  խելացի լուծումներ Երևանի համար 3 հիմնական ուղղություններով՝ տվյալների վերլուծություն տվյալների վիզուալիզացում նոր տվյալների...

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Հուլիսի 7-ին ԵՄպատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝...

Կայացավ Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին

Հունվարի 23-ին «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» ընթացքում կայացավ Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին: «Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման ստեղծագործ ձևաչափ է: Նպատակն է գաղափարների փոխանակման միջոցով հնարավոր դարձնել բոլոր այն փոփոխությունները, որոնք...

Facebook-ը, Twitter-ը և մի շարք այլ ՏՏ-հսկաներ համաձայնություն են տվել ԵՄ-ի նոր օրենքներին

Աշխարհի ամենամեծ ՏՏ ընկերություններից մի քանիսը, այդ թվում Facebook և Twitter սոցցանցերը, համաձայնություն են տվել ԵՄ-ի նոր օրենքին, ըստ որի` պարտավորվում են իրենց կայքում տեղ գտած, ատելություն (hate speech) պարունակող ցանկացած բովանդակություն ջնջել 24 ժամվա ընթացքում: Նոր օրենքի նպատակն է կանխել ահաբեկչական...

Եվրամիությունը 1 մլրդ եվրո կհատկացնի քվանտային համակարգիչ ստեղծելու համար

Եվրոպական միությունը նախատեսում է խթանել արդյունաբերությունը՝ թվայնացնելով այն և օգտագործելով ազգային ծրագրերը, որոնք իրականացվում են տվյալ ոլորտում: «Թվայնացումը» նախատեսվում է անցկացնել ծրագրի բոլոր մասնակիցների համատեղ ֆինանսավորման միջոցով: Վերափոխումը կապահովեն միասնական տվյալների հավաքածուն և դրանց կենտրոնացած օգտագործումը, որոնք կրճատում են նյութական...

ԵՄ-ն ուզում է արգելել դեռահասների մուտքը սոցցանցեր

2018թ. ԵՄ-ում նոր օրենքներ կգործարկվեն, համաձայն որոնց, 16 տարեկանից ցածր դեռահասները կկարողանան սոցիալական ցանց մուտք գործել միայն ծնողների թույլտվությամբ: Խոշոր կազմակերպությունների առաջ խնդիր է դրված մշակելու մեխանիզմ նման թույլտվություն ստանալու համար: Կանոնները վերաբերում են Facebook, Snapchat, Twitter և Instagram սոցիալական ցանցերին:...