Tag Archives: Ինտերնետ հանրություն

Մեկնարկել է Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և...

ICANN-ի փոխնախագահ․ Հայաստանն ICANN-ի համար օրինակելի երկիր է (exclusive)

Սեպտեմբերին 8-ին Երևանում եզրափակվեց ArmIGF 2015 առաջին ինտերնետ կառավարման համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Ինտերնետ Հանրություն հկ-ի կողմից։ Միջոցառման պատվավոր հյուրերից էր ICANN* միջազգային կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, ով զրուցեց ittrend.am-ի հետ։  — Ի՞նչ խնդիրներ եք...

ArmIGF․ ինչպես գրանցել դոմեյն «.հայ» հայատառ տիրույթում

Անի Պլազայում շարունակվում է ArmIGF ինտերնետ կառավարման համաժողովը, որին մասնակցում են ICANN-ի փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի ինտերնետ հանրություն հկ-ի վարչության անդամներն ու տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ Հայաստանի ինտերնետ հանրության հկ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը...

«.հայ» դոմենային գոտում գրանցման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1-ից

2015թ. սեպտեմբերից սկսվում է հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին: Ըստ «Ինտերնետ հանրություն» հկ-ի տարածած տեղեկատվության՝ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերն իրենց ֆիրմային անվանումը...

Այսօր ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիրը

ICANN միջազգային կազմակերպության ղեկավար Ֆադի Շահեդեի ու Ինտերնետ Հանրություն հկ նախագահ Իգոր Մկրտումյանի միջև այսօր Բուենոս Այրեսում ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիր։ Այս մասին  ittrend.am-ին ասաց ստորագրման արարողությանը ներկա Ինտերնետ Հանրություն հկ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ «ICANN-ն ավարտին է հասցրել Ինտերնետ...