Tag Archives: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Արցախում բացվել է 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Արցախի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Նորշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով 9-րդն է Արցախում: Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Քարվաճառում, Բերձորում, Վուրգավանում, որտեղ սովորում են ավելի քան 150 դպրոցականներ, իսկ «Արմաթ»...

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է տարին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իրականացրել է մի շարք մասշտաբային և բազմապրոֆիլ միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: Դրանք են՝ ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԴիջիԹեք բիզնես ֆորումը, Բիզնես ինովացիոն ֆորումը,...

ԻՏՁՄ-ն ահազանգում և առաջարկներ է ներկայացնում ՀՀ կառավարությանը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) վարչությունը հայտարարություն է տարածել, որով ահազանգում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու պրակտիկայի մասին: Մասնավորապես նշվում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական...

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին մասնակցել է շուրջ 60 ՏՏ ներկայացուցիչ

Օրերս Աղվերանում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող  «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Հանդիպման ընթացքում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները  քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը: ՏՀՏ լիդերների հանդիպում...

Նոր «Արմաթ» Լոռու մարզում

Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ ջանքերով: Քարինջի խմբակում ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են Scratch...

Բանակից ՏՏ ոլորտ. Սիներջի ընկերությունն անվճար դասընթացներ կանցկացնի

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում Սիներջի ընկերությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը: Ընկերության կողմից անցկացված...

«Արմաթ»-ի սաները կարող են թվայնացնել թղթային գծագրերի արխիվներ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սաներ արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ: Արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում)  շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում: Այս առիթով,...

Արմաթից բանակ՝ կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարան

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու շրջանավարտները իրենց գիտելիքների ու փորձի շնորհիվ արդեն հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում: Արման Խաչատրյանը ծառայում է Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում: Արման Խաչատրյանը 2014թ-ից ակտիվ մասնակցել է  Վեդիում գործող...

Global Game Jam Armenia 2017. Հայտնի են արդյունքները

Հունվարի 20-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը, որին մասնակցեց մոտ 30 մասնակից: Նրանք բաժանվել էին 5 թիմերի և 48 ժամվա ընթացքում  ստեղծել նոր խաղեր։ Խաղերի թեման ալիքներն էին և չնայած թեման նույնն էր բոլորի համար, սակայն...

ԻՏՁՄ-ն ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ: Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի...

1 2 5
Էջ 1 - 5-ից