Tag Archives: ԻՏՁՄ համագումար

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ

Երևանում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) տնօրենների խորհրդի ու գլխավոր ասամբլեայի տարեկան ժողովը, որի շրջանակում Հայաստանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է որպես WITSA Տնօրենների խորհրդի անդամ:...

ԻՏՁՄ 17-րդ տարեկան համագումարը կանցկացվի ապրիլի 19-ին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: ԻՏՁՄ համագումարի ընթացքում կամփոփվի Միության կողմից մշակվող 2017-2021 թթ. ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը, ԻՏՁՄ գործունեության նախորդ տարվա արդյունքները և կանցկացվի վարչության ընտրություն: ԻՏՁՄ 17-րդ համագումարին կմասնակցեն...

Այժմ ընթանում է ԻՏՁՄ 16-րդ համագումարը (ֆոտոշարք)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը: Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների...

Ընտրվեցին ԻՏՁՄ վարչության անդամները

Մայիսի 22-ին Աղվերանում տեղի ունեցած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարի ընթացքում տեղի ունեցավ ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Անցկացված քվեարկության արդյունքներով ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա»...

ԻՏՁՄ-ի վարչության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Եսայանը (ֆոտոշարք)

ԻՏՁՄ 15-րդ համագումարի շրջանակներում քիչ առաջ անցկացվեց ԻՏՁՄ վարչության նախագահի ընտրություն։ Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝ «ԱյՅուՆեթվորքս»-ի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Ինսթիգեյթ»-ի տեխնիկական գծով տնօրեն Վահագն Պողոսյանը և «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը։ Վերջին երկու թեկնածուները հրաժարվեցին իրենց թեկնածությունից։ Ըստ ԻՏՁՄ-ի կանոնադրության՝ քվեարկության...

ԻՏՁՄ փոխտնօրեն․ 2018-ին Հայաստանը պետք է լինի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով»,-այս մասին Աղվերանում անցկացվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 15-րդ համագումարին ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով ԻՏՁՄ-ի ռազմավարությունն ու նպատակները։ ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ...

Աղվերանում մեկնարկեց ԻՏՁՄ 15-րդ համագումարը

Քիչ առաջ Աղվերանում մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 15-րդ համագումարը, որին մասնակցում են ԻՏՁՄ անդամներ,  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Համագումարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ կարևորելով ԻՏՁՄ-ի ներդրումը հայաստանյան ՏՏ ոլորտում։ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ներկայացրեց ԻՏՁՄ 2014թ․-ի...