Tag Archives: Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հատուկ հյուրի կարգավիճակով մայիսի 24-26-ին մասնակցել է Շանհայում կայացած «Փուցզյան» ինովացիոն համաժողովին: Համաժողովի նպատակն էր ներկայացնել Չինաստանի տեխնոլոգիական և նորարարության ոլորտները, ինչպես նաև քննարկել համագործակցության եզրեր տարբեր երկրների հետ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համաժողովում ներկայացրել է բիզնես...

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եթովպիա, նրա  ղեկավարած պատվիրակության հետ աֆրիկական երկիր էր հյուրընկալվել նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: Եթովպիայում Ամալյա Եղոյանը հանդիպել է  Եթովպիայի Նորարարության ևՏեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի հետ:...

Կկայանա Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը

Հունիսի 29-ին, ժամը 10։30-19։00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը: Ծրագրի նախնական փուլում ընտրված 16 թիմերը, ովքեր անցել են ինտենսիվ դասընթացներ և օգնություն են ստացել մենթորների կողմից, կմասնակցեն եզրափակիչ մրցույթին: Նորարարական համաֆինանսավորվող...

Ստարտափերի համար դրամաշնորհների երկրորդ փուլն արդեն մեկնարկել է. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել մանրամասնում է EIF տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

Հայաստանում մեկնարկել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը: Այն ուղղված է տեխնոլոգիական վեկտոր ունեցող ստարտափերի և գործող ընկերությունների զարգացմանը: Այս մասին նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, ծրագիրը բավական հաջող ընթացք ունի  և   էականորեն...

Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը

Այսօր Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը։ Նպատակն է Շիրակի մարզի փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի...

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հայ-թեք համաժողովը կհամախմբի մոտ 150 երիտասարդի

Գյումրիում, առաջին անգամ, կանցկացվի «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Նպատակն է` բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի...

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում պաշտոնապես բացվել է Yandex դպրոցը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Yandex ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այստեղ ավագ դպրոցականները կստանան ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան աշխարհում ամենատարածված Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Դասընթացի ծրագիրը...

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը ներգրավել է ավելի քան 250 մասնակիցների

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Լոռու մարզպես Արթուր Նալբանդյանը նշեց, որ հատկապես կարևոր...

Հայաստանում առաջին անգամ կկայանա Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդես: Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողովի...

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է ՁԻՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր: Հաստատվել է վերջնական կազմը` խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: Ձեռնարկությունների ինկուբատոր...

1 2 7
Էջ 1 - 7-ից