Սփյուռքի ավելի քան 80 սթարթափ կպայքարի՝ Հայաստանում գործելու հնարավորության համար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ իրականացնում են <<Ներուժ>> սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը, որի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: <<Ներուժ>> սփյուռքի սթարթափ ծրագրին մասնակցելու համար հայտադիմում են...