Tag Archives: Google

Facebook-ը կզգուշացնի պետական հաքերների հարձակումների մասին

Աշխարհի ամենամեծ սոցցանցը հայտարարել է, որ պետական ծառայությունների հաքերների կողմից հարձակումների դեպքում օգտագործողներն այսուհետ կստանան հատուկ նախազգուշացում։ Այս մասին Facebook-ի պաշտոնական բլոգում հայտարարել է սոցցանցի անվտանգության գծով ղեկավար Ալեքս Ստամոսը։ Նշենք, որ սոցցանցը սովորաբար զգուշացնում է օգտագործողներին, երբ կասկածելի բան...

Google Play Music-ում կհայտնվի Premium-բաժանորդագրություն նվիրելու հնարավորություն

Google Play Music-ը Android-ի համար նախատեսված ամենահետաքրքիր երաժշտական ծառայություններից է, որը թույլ է տալիս ոչ միայն երգերը պահել ամպային ռեժիմում, այլև բաժանորդագրության դեպքում օգտվել հսկայական երաժշտադարանից։ Ծառայությունն անընդհատ կատարելագործվում է ու համալրվում նոր հնարավորություններով, որոնցից մեկը Premium-բաժանորդագրություն նվիրելու ֆունկցիան է։ Առայժմ նորամուծությունը հասանելի...

Nexus-սմարթֆոններն սկսել են ստանալ Android 6.0 թարմացումը

Android 6.0 Marshmallow-ն երեկվանից արդեն հասանելի է Nexus օգտագործողների համար․ բջջային օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը տեղադրվել է Google-ի պաշտոնական կայքում, բացի այդ՝ Nexus-ները սկսել են ստանալ թարմացումը նաև ինտերնետով։ Android 6.0 Marshmallow-ն համատեղելի է Nexus 5, Nexus 6 սմարթֆոնների, Nexus 9 և...

Ինչ նոր սարքեր ներկայացրեց Google-ն իր շնորհանդեսի ընթացքում

Երեկ երեկոյան կայացավ Google-ի ամենամյա միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց ոչ թե մեկ, այլ մի քանի սարքեր։ Շնորհանդեսը սկսվեց մի քանի վիճակագրական տվյալներով․ այսպես, Google Play հավելվածների խանութն ունի արդեն մեկ միլիարդ ակտիվ օգտագործող։ Իսկ Android օգտագործողների թիվն անցել է 1,4 միլիարդը։...

Amot.am. հեռացրեք Հայաստանի սխալ քարտեզը (տեսանյութ)

Օրերս գործարկվել է նոր նախագիծ, որի նպատակն է հայտնաբերել հայկական այն կայքերը, որտեղ օգտագործվում է Հայաստանի հին՝ ՀԽՍՀ ժամանակաշրջանի քարտեզը։ Նախագիծն ունի հետաքրքիր հասցեով կայք՝ ggg.amot.am, որտեղից կարող եք ներբեռնել Միացյալ Հայաստանի սահմաններն ընդգծող քարտեզի .kml ձևաչափի նիշքը և զետեղել այն...

Google-ը շնորհավորում է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը

Google որոնողականի գլխավոր էջում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, տեղադրվել է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սեղմելով ՀՀ դրոշի վրա՝ կտեսնեք անկախության տոնի ու հռչակագրի վերաբերյալ տարբեր հղումներ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն...

Chrome դիտարկիչն այսուհետ կցուցադրի Facebook-ի ծանուցումները

Chrome դիտարկիչը վաղուց ապահովում է տարբեր վեբ-կայքերից ծանուցումներ, սակայն միայն վերջերս այս կայքերի թվին է միացել Facebook սոցցանցը։ Այժմ առանց սոցցանցի պատուհանը բացած թողնելու հնարավոր է ստանալ ծանուցումները նոր լայքերի, մեկնաբանությունների և ընկերության հրավերների մասին։ Սոցցանցը բացելիս կբացվի վերոնշյալ ծանուցումների...

Հրաժեշտ տանք Adobe Flash-ին

Adobe Flash տեխնոլոգիան օգտագործող կայքերի թիվը նվազել է 22%-ով։ Alexa կայքի տվյալներով՝ վերջին չորս տարում Flash-ով կայքերի թիվը կիսով չափ կրճատվել է։ Աստիճանաբար ավելի մեծ թվով ընկերություններ են հրաժարվում Flash-ից, քանի որ ինտերնետ-դիտարկիչները այլևս չեն ապահովում այս տեխնոլոգիան։ Օրինակ՝ Firefox-ում...

Google-ը գործարկել է Android Pay վճարային համակարգը

Google ընկերությունը թողարկել է Android Pay վճարային համակարգը, որը թույլ կտա սմարթֆոնն օգտագործել որպես էլեկտրոնային դրամապանակ։ Այն հնարավորություն կտա սմարթֆոնում պահել կրեդիտային ու դեբետային քարտերի մասին տվյալներ և օգտագործել «դրամապանակը» այն POS-տերմինալներում, որոնք աշխատում են NFC-տեխնոլոգիայով։ Ինչպես մրցակից Apple Pay ու Samsung...

Google-ը լրջորեն աշխատել է Chrome-ի՝ օպերատիվ հիշողություն խնայելու ուղղությամբ (տեսանյութ)

Chrome դիտարկիչը մեծ տարածում ունի օգտագործողների շրջանում՝ անկախ օպերացիոն համակարգից։ Սակայն գաղտնիք չէ, որ այս դիտարկիչը շատ օպերատիվ հիշողություն է օգտագործում։ Այդ պատճառով Google-ը լրջորեն աշխատել է խնդրի ուղղությամբ․ դիտարկչի՝ մի քանի օր առաջ թողարկված 45-րդ տարբերակը զգալիորեն նվազեցրել է օպերատիվ...

1 53 54 55 87
Էջ 54 - 87-ից