Tag Archives: Indiegogo

Մեկնարկել է հայկական Moon լևիտացիոն տեսախցիկի քրաուդֆանդինգ արշավը IndieGoGo հարթակում

Մեկնարկել է հայկական 1-Ring սթարթափի ստեղծած Moon «ճախրող» և խելացի տեսախցիկի քրաուդֆանդինգ արշավը IndieGoGo հարթակում: Տեսախցիկը նկարելուց բացի զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում՝ այդ մասին տեղեկացնելով օգտատիրոջը: Տեսախցիկը միանգամից պտտվում է այն մարդու կողմը, ով տվյալ պահին խոսում է։...

Հունիսի IT-ամփոփում (տեսանյութ)

itTrend.am-ը հանդես է գալիս նոր նախագծով, ամեն ամիս ամփոփում ենք Հայաստանի IT անցուդարձը, ներկայացնում ամենակարևոր և հետաքրքիր տեխնո-իրադարձությունները՝ տեսանյութով: Առաջարկում ենք դիտել հունիսի IT-ամփոփումը. https://youtu.be/nIiFpvZ405E   Նունե Գրիգորյան...

Մեկնարկել է Volterman խելացի դրամապանակի crowdfunding արշավը IndieGoGo հարթակում

IndieGoGo հարթակում մեկնարկել է հայկական Volterman սմարթ դրամապանակի crowdfunding արշավը: Դրամապանակը ներկայանում է 5 առանցքային խելացի գործառույթներով, որոնք կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն ձևավորեցին իր շուրջը: Free Global GPS. օգնում  է հեշտությամբ տեղեկանալ, որտեղ է այն գտնվում՝ անկախ նրանից, թե աշխարհի...

Քարի տեսքով սմարթֆոն, որը շուտով վաճառքի դուրս կգա

Monohm Runcible կլոր էկրանով սմարթֆոնի ստեղծողները Indiegogo հարթակում հայտարարել են նախնական պատվերների ընդունման մասին: Արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ 250.000$-ից դեռևս հավաքվել է ընդամենը 59.000$-ը: Բազային մոդելի գինը 400$ է, իսկ պրեմիում մոդելինը` 500$: Նշենք, որ նախկինում սմարթֆոնն աշխատում էր Firefox օպերացիոն համակարգով, սակայն...

Խելացի թևնոցը կչափի Ձեր երջանկության աստիճանը

Լոնդոնյան Vinaya ստարտափը, որը թողարկում է էլեկտրոնային միջուկով զարդեր, ներկայացրել է նոր բիոմետրիկական սարք, որը կարողանում է հասկանալ, թե որքան երջանիկ է իրեն զգում սարքի տերը: Ընկերության հիմնադիր Քեյթ Անսվորտի խոսքերով` Zenta սմարթ թևնոցն ուսումնասիրում է մարդու մարդու պահվածքը տարբեր իրավիճակներում:...

Lazertouch պրոյեկտորը ցանկացած մակերևույթ վերածում է թաչսքրինի

Indiegogo կայքում ներկայացվել է Lazertouch մինի պրոյեկտորը, որը ցանկացած հարթ մակերևույթ, լինի դա սեղան թե պատ, վերածում է 15 դյույմանոց սենսորային էկրանի: Lazertouch-ը բավականին կոմպակտ է իր չափսերով՝ 135 х 195 х 38 մմ, իսկ քաշը 750 գրամ է: Մարտկոցը բավականին տարողունակ է՝...

Գաջեթներ, որոնք այդպես էլ հաջողություն չունեցան (մաս 2)

Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ: Լազերային ածելի Մորգան Գուստավսոնը 1980-անների վերջից աշխատում էր կոսմետոլոգիական և բժշկական լազերների կատարելագործման ուղղությամբ: 2001-ից սկսեց մշակել լազերային ածելի՝ ծախսելով ավելի քան ութ տարի: Դրանից ևս 5 տարի անց նրա գաղափարը հայտնվեց համացանցում: Իրականում լազերային ածելիի...

Թողարկվել է «Անբան Հուռին» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

MultArt+ ստուդիան հրապարակել է «Անբան Հուռին» երաժշտական մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը: Հիշեցնենք, որ ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հունիսի 1-ից: Մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2014-ի հոկտեմբերին IndieGoGo համաֆինանսավորման հարթակի միջոցով հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքով՝ պրեմիերան, որ դեռ նախատեսված էր 2015-ի ամռանը,...

Հունիսի 1-ին կկայանա «Անբան Հուռին» հայկական մուլտֆիլմի պրեմիերան

Հունիսի 1-ին կկայանա «Անբան Հուռին» մուլտֆիլմի պրեմիերան: Բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ պրեմիերան, որ դեռ նախատեսված էր 2015-ին, հետաձգվել է այն պատճառով, որ մուլտֆիլմի վրա կատարված աշխատանքը շատ ավելի մեծ է եղել, քան մինչ այդ ենթադրվում...

Հայկական ստարտափի ստեղծած խելացի բաժակը IndieGoGo-ում հավաքել է 186,000 դոլար

Yecup 365-ը առաջին բաժակն է, որի ջերմաստիճանը կարելի է կարգավորել օգտատիրոջ նախասիրությամբ՝ կախված եղանակից: Հատուկ հավելվածի միջոցով ձմռանն այն կտաքացնի ըմպելիքը, իսկ ամռանը կսառեցնի այն: Yecup 365-ն ունի ջերմաստիճանի լուսային ցուցիչ, լիցքավորվում է լարով կամ անլար եղանակով, նախատեսված է նաև, որ այն...

1 2 3
Էջ 1 - 3-ից