Tag Archives: iPhone

Չինաստանում հայտնաբերվել է ընդհատակյա գործարան, որը թողարկում է կեղծ iPhone-ներ

Պեկինի ոստիկանությունը հայտնաբերել է ընդհատակյա գործարան, որը հասցրել է թողարկել ավելի քան 41 000 կեղծ iPhone սմարթֆոն՝ 19 մլն դոլար ընդհանուր աողությամբ։ Reuters-ը գրում է, որ կեղծ հեռախոսների խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ։ Ձերբակալվել է 9 հոգի, այդ թվում՝ բիզնեսի ղեկավարները,...

Ցանցում են հայտնվել iPhone 6s-ի նոր լուսանկարներ

Nowhereelse.fr ֆրանսիական բլոգը հրապարակել է Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի լուսանկարները, որոնք արվել են գործարանում։ Նկարներում երևում է սմարթֆոնի դիմային պանելը։ Կարելի է եննթադրել, որ Apple-ն այս տարի կենտրոնացել է սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի և ոչ թե դիզայնի վրա։ Nowhereelse-ի հրապարակած լուրերը բազմիցս...

Android օգտագործողները ակտիվորեն անցում են կատարում iPhone-ին

Apple ընկերությունը, հայտարարելով 2015-ի երրորդ եռամսյակի արդյունքների մասին, անդրադարձել է մի քանի հետաքրքիր փաստերի։ Օրինակ՝ iPhone օգտագործողների 86%-ը ծրագրում են ևս մեկ սարք ձեռք բերել Apple-ից, իսկ Android-ից iPhone-ին անցում կատարած օգտագործողների թիվը ռեկորդ է սահմանել։ Կոնկրետ թվեր, սակայն, ընկերությունը չի հրապարակել։...

Apple-ի վաճառքները ռեկորդ են սահմանել

Apple ընկերությունը հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերության դրամամուտքը, համեմատած անցած տարվա նույն եռամսյակի հետ, ավելացել է 32,5%-ով, իսկ եկամուտը՝ 44,5%-ով։ Իսկ հաջորդ եռամսյակի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին, ինչի արդյունքում Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է։ Երրորդ եռամսյակում դրամամուտքը կազմել...

Apple-ը պատվիրել է ռեկորդային քանակով նոր iPhone-ներ

Apple ընկերությունն իր մատակարարներին պատվիրել է մինչև տարեվերջ պատաստել 85–90 մլն նոր սերնդի iPhone։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը պատվիրել էր 70–80 մլն սմարթֆոն։ The Wall Street Journal-ը գրում է, որ նոր սերնդի էկրանի չափսերը չեն փոխվի․...

Կարճամետրաժ ֆիլմ iPhone-ի մասին (տեսանյութ)

Vimeo-ի օգտագործող Պոլ Տրիլոն հրապարակել է iPhone սմարթֆոնի մասին կարճամետրաժ ֆիլմ, որն ամբողջովին նկարահանվել է   iPhone-ով ու պատմում է սմարթֆոնի «կյանքի» մասին` սկսած պատրաստման ու հավաքման գործընթացից մինչև վաճառք ու «վերակենդանացում» սև շուկայում: Բոլոր դեպքերը ներկայացված են սմարթֆոնի «տեսանկյունից»:...

Նոր սերնդի iPhone-ները թույլ կտան բարձրորակ սելֆիներ անել

Apple ընկերությունը կարծես թե պատրաստվում է կատարելագործել իր սմարթֆոնի դիմային տեսախցիկը, որպեսզի սելֆիի սիրահարները դժգոհ չմնան։ Այս մասին բարձրաձայնել են մշակողները՝ iOS 9-ի բետա-տարբերակում հայտնաբերելով կոդեր։ iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի դիմային տեսախցիկը մոտ 2 ՄՊ է, ինչը թույլ...

iOS Messages-ի նոր խոցելիության պատճառով iPhone-ը restart է լինում

iOS օպերացիոն համակարգում հայտնաբերվել է նոր խոցելիություն, որի հետևանքով iPhone-ը դադարեցնում է աշխատանքն ու restart լինում։ Խոցելիությունը հայտնաբերել են Reddit կայքի օգտագործողները։ Արաբական այբուբենի կոնկրետ հերթականությամբ տառեր ու նշաններ պարունակող SMS-ը ստիպում է հեռախոսին restart լինել։ Բացի այդ՝ iPhone-ը նորից միացնելուց...

Նոր iPhone-ը կունենա «վարդագույն ոսկուց» պատյան

KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի-Կուոն, ով հայտնի է Apple-ի արտադրանքի վերաբերյալ իր ճշմարիտ կանխատեսումներով, խոսել է հաջորդ սերնդի iPhone-ի մասին։ Փորձագետի կարծիքով՝ սմարթֆոնի տարբերակներից մեկը կթողարկվի վարդագույն ոսկուց պատյանով: Չի-Կուոն չի նշել, սակայն, խոսքը գնում է ոսկեջրած պատյանի, թե վարդագույն ոսկուց պատրաստված...

Wi-Fi-հարձակումը ստիպում է iPhone-ներին անընդմեջ restart լինել (տեսանյութ)

Skycure ընկերության մասնագետները RSA 2015 անվտանգության կոնֆերանսում ներկայացրել են նոր խոցելիություն, որի պատճառով iPhone-ները անընդմեջ restart են լինում, և այլևս հնարավոր չի լինում օգտագործել դրանք։ No iOS Zone կոչվող խոցելիության հիմքում, ըստ Skycure-ի ղեկավար Ադի Շարաբանիի, SSL-սերտիֆիկատների սխալ մշակումն է։ Երբ...

1 53 54 55 64
Էջ 54 - 64-ից